Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են առարկայական ծրագրերը. ԿԳՄՍՆ նախագիծը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր չափորոշիչը ներդնելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնք Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նշվել է, որ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված հանրակրթության պետական չափորոշչի և դրա հիման վրա մշակված ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլ և մայիս ամիսների համապատասխան հրամաններով հաստատված առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի ներդրման փորձնական ծրագիրը:

Հումանիտար և հասարակագիտական առարկաների մասով փորձարկման ընթացքը համակարգել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, իսկ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների մասով՝ «Այբ» կրթական հիմնադրամը: Իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաև տրամադրվել է մենթորական աջակցություն:

Չափորոշիչը հիմնված է ութ կարողունակությունների վրա, որոնք հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում պետք է զարգացնել ուսումնառության ընթացքում, իսկ հետագայում՝ կրթական այլ հաստատություններում և ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունների զարգացման ուղղությունները նկարագրելու համար չափորոշչում սահմանվել են տարրական, հիմնական և միջնակարգ կրթության վերջնարդյունքները, որոնք վերառարկայական են:

2021-2022 ուսումնական տարվա ավարտին փորձարկման արդյունքների հիման վրա լրամշակվել են ծրագրերը, որոնք ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է ներդրվեն 2023-2024 ուսումնական տարում»,- ասված է հաղորդագրությունում։