Թուրքիայում այլևս չեն ուսուցանի ռուս օդաչուներին

Լուրեր

19.11.2026 | 11:55
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
Բոլորը

Turkish Airlines-ի ուսումնական կենտրոնը հրաժարվել է ռուս օդաչուներին թռիչքի սիմուլյատորների վրա վարժեցնելուց։ Այս մասին հայտնում է The Insider-ը։

Նշվում է, որ ռուսական ավիաընկերություններին ծանուցում է ուղարկվել այն մասին, որ կենտրոնը ստիպված է եղել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից պատժամիջոցների խստացման պատճառով, որը լիցենզավորում է բոլոր FSTD վարժասարքերը։

Փորձագետների կարծիքով՝ թուրք գործընկերների համագործակցությունից հրաժարվելը լուրջ հարված է Ռուսաստանի Դաշնությունում օդաչուների պատրաստման և որակավորման պահպանման համակարգին։ Նրանց կարծիքով՝ առանց համապատասխան ուսուցման՝ թռիչքների անվտանգությունը Ռուսաստանում կտրուկ կնվազի, հատկապես երկար թռիչքներ իրականացնող ինքնաթիռներում, ինչպիսիք են Boeing B777-ը և Airbus A350-ը:

Սպասվում է, որ թուրքական ուսումնական կենտրոնը չի լինի միակ կազմակերպությունը, որը կհրաժարվի ռուսական ավիաընկերությունների օդաչուների պատրաստումից։

Հիշեցնենք, որ բրիտանական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է օդային գերակայությունը։

Միաժամանակ, նշենք, որ գործընկեր երկրների տարածքում շարունակվում է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների՝ ցամաքային, օդադեսանտային հարձակման զորքերի, հատուկ գործողության ուժերի և օդուժի մասնագետների վերապատրաստումը։

Տաթև Ֆռանգյան