Ղազախստանը սկսել է կալանավորել ԵՄ-ից ապրանք տեղափոխող ռուսական բեռնատարները

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանը սկսել է կանոնավոր կերպով վերահսկել Եվրոպայից ապրանք տեղափոխող բեռնատարները՝ պահանջներ ներկայացնելով փոխադրողներին։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիային և ՌԴ Տրանսպորտի նախարարությանը։

Ասոցիացիայի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է ԵՄ-ից ապրանքներ առաքող ներքին փոխադրողների բեռնատարների կալանավորման առնվազն ութ դեպքի մասին, սակայն Ղազախստանում խցանված ճանապարհային գնացքների ճշգրիտ թիվը հնարավոր չէ նշել։

«Դրանցից մի քանիսը գտնվում են օրինախախտների համար նախատեսված կայանատեղերում, որտեղ կայանման յուրաքանչյուր օրը թանկ է, մյուսները մաքսային տերմինալներում են, որոշները կանգնած են հենց ճանապարհների եզրին։ Բոլոր փաստաթղթերը վարորդներից առգրավվել են, ուստի նրանք չեն կարող որևէ տեղ գնալ»,- նշել է ASMAP-ի աշխատակիցներից մեկը։

ՌԴ Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Ղազախստանի իշխանությունները սկսել են ռուս վարորդներից թույլտվություն պահանջել այն ապրանքների համար, որոնք տրվել են ոչ թե ներկա, այլ նախորդ փոխադրողին, այսինքն՝ ԵՄ-ից մի ընկերության, որը նույն ապրանքները տեղափոխում է Եվրամիությունից Բելառուս կամ Ռուսաստան։ Սակայն, ըստ ռուսական կողմի, այդ կառույցները միմյանց չեն փոխանցում փաստաթղթեր, իսկ նոր կանոնն ինքնին հակասում է միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին պայմանագրերի դրույթներին»։

Տաթև Ֆռանգյան