ՀՀ-ի շահերը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հետ համընկան․ ռազմական ագրեսիան կզսպենք ճիշտ դաշնակիցներով․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի սուվերեն տարածքների վրա Ադրբեջանի հարձակումն այն օրակարգն է, որը ձևակերպում են ուրիշ պետություններ։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է՝ ակնհայտորեն այսօր կա Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի որոշակի հարաբերակցության խնդրակարգ։

«Արևմուտքը փակել է բոլոր կոմունիկացիոն հնարավորությունները՝ օդային, ծովային ճանապարհներ, կիրառում է խիստ պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ։ Կա մի պետություն՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի շրջանակում Արևմուտքի դաշնակիցն է, բայց ինքնուրույն քաղաքականություն է վարում, և որի քաղաքականության հետ այսօր համադրելի են ՌԴ-ի շահերը՝ դեպի տաք ծովեր ելք ապահովող նեղուցները, գազը, որ գնում է Թուրքիան, որը նաև պատժամիջոցներ չի կիրառում ՌԴ-ի նկատմամբ, փորձում է միջնորդել Արևմուտքի և ՌԴ-ի միջև, այսինքն՝ Թուրքիան այսօր շատ կարևոր պետություն է ՌԴ-ի համար։ Այստեղ նրանց շահերն ավելի կարևոր են, որովհետև խոսքը վերաբերում է Արևելյան Եվրոպային և ՌԴ-ի արևմտյան սահմաններին, քան կարող են այս պահին կարևոր լինել հարավային հատվածում՝ ՌԴ-ի շահերին, որտեղ ինքն ունի ռազմական ներկայություն։ Հետևապես՝ շահերի այս համադրելիությունը բացում է սակարկման դաշտ նաև այս տարածաշրջանում»,- ասում է քաղաքագետը։

Նրա պնդմամբ՝ ՀՀ-ն պետք է հասկանա, որ խնդիրը ոչ թե բարեկամների և թշնամիների դիսկուրսի մեջ է, այլ շահերի, իսկ եթե շահերը համընկնում են, այդ համընկնումն էլ նախանշում է դաշնակցային հարաբերությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել։

«Այսօր ո՞ր պետություններն են, որոնց շահերը համադրելի են Հայաստանի շահերի հետ, որոնք ուզում են Հայաստանի շահերի անխախտություն, որոնք միաժամանակ անում են որոշակի քայլեր՝ թե՛ ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով, թե՛ Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստան՝ Հնդկաստանն է, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը։ Այս խոսույթից պետք է դուրս գալ և հույզերով չնայել, քաղաքականությունը հավատ չէ, հաշվարկ է։ Եթե մենք ճիշտ հաշվարկենք մեր շահերը, կզսպենք նաև ռազմական էքսպանսիան, որը կարող է կլանեն Հայաստանը»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան