Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, թե Փելոսիի հայտարարությունները «սաբոտաժի են ենթարկում տարածաշրջանում դիվանագիտական ջանքերը»

Լուրեր

04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությունները Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Անադոլուն։

Մասնավորապես, Օքթայը նշել է, որ Փելոսիի հայտարարությունները որևէ ընդհանուր բան չունեն պատմական փաստերի հետ, ինչպես նաև այսօրվա իրականությունների։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությունները նաև հեռու են բարի կամքի և օբյեկտիվության հասկացություններից։ Այս անընդունելի հայտարարությունները սաբոտաժի են ենթարկում տարածաշրջանում դիվանագիտական ​​ջանքերը»,- նշել է Օքթայը թվիթերյան գրառմամբ։

Ըստ նրա՝ ամերիկյան վարչակազմը պետք է հստակ սահմանի՝ արդյո՞ք Փելոսիի և նրան ուղեկցող մի շարք հայամետ քաղաքական գործիչների հայտարարություններն արտացոլում են Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։

«Այս փուլում, երբ Հարավային Կովկասն առավել, քան երբևէ կարիք ունի խաղաղության և կայունության, կոչ եմ անում միջազգային խաղացողներին՝ գործել առավելագույն կշռադատվածությամբ և արդարությամբ և, առաջին հերթին, պատասխանատվությամբ»,- գրել է Թուրքիայի փոխնախագահը՝ հավելելով, որ Անկարան շարունակելու է աջակցել Բաքվին։

Ուշագրավ է, որ Օթայն անհանգստանում է ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Նենսի Փելոսիի հայտարարություններից։ Նենսի Փելոսին, ի դեպ, Երևանում կրկնել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի հայտարարությունները։

Էմմա Չոբանյան