Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։