ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շրջայցեր է կատարում ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:

ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր»,- ասված է հաղորդագրությունում։