ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական հնարավոր միջուկային հարվածին պատասխանը. Ուկրաինայում ԱՄՆ դեսպան

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

Վաշինգտոնը գործընկերների հետ քննարկում է հնարավոր միջուկային հարվածին հակազդելու միջոցներ, որին սպառնում է Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Այս մասին European Pravda-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

«Մենք աշխատում ենք դրա ուղղությամբ նաև ԱՄՆ-ում, քննարկում ենք գործընկերների հետ, թե ինչպես կարող ենք գործել՝ ի պատասխան այն գործողությունների, որոնք բացարձակապես անընդունելի կլինեն: Եվ նախագահը շատ հստակ է այս հարցում»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ միջուկային զենքի կիրառման մասին ցանկացած խոսակցություն բացարձակապես անպատասխանատու է։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում բացարձակապես անընդունելի կլինի և կունենա լուրջ հետևանքներ»,- ասել է նա։

Բրինքը նաեւ ընդգծել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի օգտագործումը որպես զենք շատ վտանգավոր է։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի կառավարության շահագրգռվածությանը՝ ապառազմականացված գոտի ստեղծելու, ինչպես նաև Զապորոժիեն Ուկրաինայի ամբողջական վերահսկողությանը վերադարձնելու հարցում: Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու այդ նպատակին, քանի որ իրավիճակը վտանգավոր է»,- եզրափակել է Բրիջիթ Բրինքը:

Տաթև Ֆռանգյան