CNN-ը՝ Փելոսիի Հայաստան այցի մասին

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին գլխավորում էր Կոնգրեսի պատվիրակության այցը Հայաստան, որը, ըստ նրա գրասենյակի, դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելել է Հայաստան 1991 թվականի անկախությունից ի վեր, գրում է CNN-ը:

Ուղևորությունը նպատակ ուներ ընդգծելու Միացյալ Նահանգների «հաստատուն հավատարմությունը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին և կայուն ու ապահով կովկասյան տարածաշրջանին», ասվում է Կալիֆորնիայի դեմոկրատների՝ շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:

Փելոսիին միացել էին դեմոկրատ օրենսդիրները, որոնց նա Twitter-ում անվանել է «Հայաստանի հպարտ և երկարամյա չեմպիոններ». Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը՝ Նյու Ջերսիից և Ջեքի Սփիյըրը՝ Կալիֆորնիայից, իսկ Կալիֆորնիայից կոնգրեսական Աննա Էշուն, ինչպես նաև Սփիյըրը նաև հայկական ժառանգություն խմբի անդամ են։

Լրատվականը նշում է, որ այցը հաջորդել է այս շաբաթվա սկզբին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումներին: Նախկին խորհրդային երկու պետությունները տասնամյակներ շարունակվող վեճի մեջ են Լեռնային Ղարաբաղի հարցով շուրջ։

Այս շաբաթ տեղի ունեցած բռնությունները մտավախություն առաջացրեցին, որ երկու ժողովուրդները կարող են հայտնվել հակամարտությունը վերսկսելու եզրին, սակայն հայ բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ զինադադար է համաձայնեցվել Ադրբեջանի հետ:

Ըստ CNN-ի՝ կիրակի Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Փելոսին դատապարտել է Ադրբեջանի «անօրինական և մահաբեր հարձակումները» Հայաստանի սահմանին։ Նա նաև հայտնել է ինքնիշխան հայկական պետությանն աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը։

«Մենք՝ մեր պատվիրակության կազմում, Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները, որոնք սպառնում են այդքան անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի հեռանկարին»,- ասել է Փելոսին՝ հավելելով, որ այցը ծրագրվել է ռազմական գործողությունների ընթացիկ փուլից առաջ։

Տաթև Ֆռանգյան