Նենսի Փելոսին Երևան գալուց հետո առաջին գրառումն է արել՝ ՀՀ-ն հիշատակելով իբրև ավտորիտարիզմից պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարական պետություն

Լուրեր

09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
Բոլորը

Հայաստան ժամանելուց մեկ ժամ անց ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին առաջին գրառումն է կատարել «Թվիթերում»։

Հայաստանը թվարկելով Թայվանի և Ուկրաինայի կողքին՝ իբրև ավտորիտար ռեժիմներից պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարական պետություններից մեկը․ Փելոսիի թվիթում նշվում է․

«Մեր [ԱՄՆ] հիմնադիր հայրերը 1787 թվականին՝ Սահմանադրության օրը, նախընտրեցին ժողովրդավարությունը ավտորիտարիզմից: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը:

Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել է քիչ առաջ Երևան ժամանած Ներկայացուցիչների տան խոսնակը։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն այսօր Ռուսաստանի լայնածավալ զինված հարձակմանը ենթարկված Ուկրաինային ամենից շատ զենք մատակարարող պետությունն է։ Ամիսներ առաջ Նենսի Փելոսին, չնայած Չինաստանի իշխանությունների սպառնալիքներին, այցելել էր Թայվան, որը գտնվում է չինական հարձակման վտանգի ներքո։ Այդպիսով՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հանդիսացող Փելոսին ցույց էր տվել իր երկրի աջակցությունն այդ երկրին։

Նենսի Փելոսին ԱՄՆ-ի ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի հետ միասին մեծ ջանքեր է գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։

Ռոբերտ Անանյան