Ի՞նչ է ուզում Բաքուն․ «անվտանգության գոտի»` ՀՀ տարածքների գրավման հաշվի՞ն

Լուրեր

04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Բոլորը

Հայաստանի և Արցախի դեմ որևէ ռազմական ագրեսիա կամ սադրանք իրականացնելիս Բաքուն պատրաստում է նաև համապատասխան տեղեկատվական դաշտ, ինչը թույլ է տալիս ինչ-որ չափով հասկանալ Ադրբեջանի նպատակները։ Բացառություն չէ նաև Բաքվի վերջին ագրեսիան։

Հիշեցենք՝ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի վրա։

Հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց՝ դեռ գիշերը, Ադրբեջանի իշխանությունների քարոզչական կայքերը սկսեցին  հրապարակումներ անել այն մասին, որ անհրաժեշտ է ստեղծել «ինչ-որ անվտանգային կամ բուֆերային գոտի», բնականաբար՝ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին։ Այնուհետև սկսեցին այս թեմայով տարբեր լրատվականների հարցազրույցներ տալ պատգամավորներ՝ հանրային խոսույթում գեներացնելով այդ գաղափարը։

Այսօր էլ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստում նման հայտարարություն է արել պատգամավոր Զիյաֆետ Ասկերովը։ Նա, մասնավարապես, առաջարկել է  Հայաստանի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծել։

«Մենք առաջարկում ենք Հայաստանի հետ սահմանին ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի մեր տեղահանվածները, որոնք տեղափոխվելու են այնտեղ, իրենց հանգիստ զգան»,- ասել է պատգամավորը։

Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ-ի դեմ Բաքվի այս նոր ագրեսիայի նպատակներից մեկ էլ մեր երկրի տարածքների գրավման հաշվին, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելն է։

Էմմա Չոբանյան