ՀՀ-ն պահանջում է Ադրբեջանից՝ դո՛ւրս գալ իր տարածքից․ օկուպացիան վերացվելու է․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ

-Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով ունենք առնվազն 135 զոհ։ Կառավարության այսօրվա նիստում հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգիստ է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում էլ երեկ ՀՀ ներկայացուցիչն ահազանգ հնչեցրեց, որ Ադրբեջանը պատրաստվում է Նախիջևանի ուղղությամբ հարձակում գործել։ Ինչի՞ վրա է հիմնված այս տագնապը։

-Նախ՝ վշտակցում և ցավակցություն եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին, նրանց սխրանքի առջև բոլորս պետք է պարտական լինենք։ Եվ մեր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ինչ վերաբերում է տագնապին, հարցը հետևյալն է՝ գտնվում ենք պատերազմական պայմաններում, և եթե նման բան է հայտարարվում, ուրեմն կան օպերատիվ հետախուզական տվյալներ առ այն, որ Ադրբեջանը չի դադարեցրել ագրեսիան, այսինքն՝ հիմա հրադադարի մեջ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք խաղաղություն։ Հաջորդ հանգամանքն այն է, որ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, «կարմիր գծերը» գծված են՝ հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ի դիրքեր, ՀՀ սուվերեն տարածքից պետք է դուրս գան։ Սա Հայաստանի պահանջն է, այն բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից, միջազգային այլ իրավական փաստաթղթերից և Ադրբեջանի պարտավորություններից։

-Իսկ եթե դուրս չգա՞ն, պարո՛ն Մարուքյան։

-Եթե դուրս չգան, ՀՀ-ն պետք է շարունակի պայքարը՝ իր տարածքային ամբողջականությունը և իր սուվերենությունը պաշտպանելու համար․․․ Աշխարհում եղել են նախադեպեր, երբ վաղ թե ուշ ռազմական օկուպացիան վերացվել է կա՛մ ռազմական ուժով, կա՛մ քաղաքական որոշումներով։

-Արդյո՞ք ռազմական դրություն հայտարարելու հիմքեր չկան․․․

-Այս պահին, կարծում եմ, ռազմական դրության կարիք չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան