Եթե ԱՄՆ-ից զենք ստանալուն ՀԱՊԿ-ից դուրս գալն է խանգարում, հիմարություն կլինի դա չանել․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի դեսպանները որպես ագրեսոր պետություն թիրախավորում էին Ադրբեջանին և կոչ էին անում զորքերը հետ քաշել, ռազմական գործողություները դադարեցնել։ ՌԴ և Ադրբեջանի դեսպանները ՄԱԿ-ում խոսում էին դեմարկացիայի մասին․․․ ՀԱՊԿ-ը զորք չուղարկեց, թեև այստեղ պատվիրակություն կա։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ ՄԱԿ ԱԽ-ն դեռ փաստաթուղթ չի ընդունել։ Նիստի արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում։

-Կարելի է գնահատել որպես ներկա իրավիճակի շուրջ տարբեր երկրների դիրքորոշումների ցուցանիշ։ Տեսնում ենք, որ որոշակի փոփոխություններ կան այդ դիրքորոշումների մեջ, ավելի հստակ է նշվում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, քանի որ խախտել է հենց ՀՀ սահմանը, և կոչ է արվում զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված խոշոր ճգնաժամը բերում է Ռուսաստանի հարմարվելուն Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը։ Բրյուսելի վերջին հանդիպումից հետո պարզ էր, որ բանակցությունները փակուղային են, դրանից հետո Ադրբեջանը որոշեց գնալ ռազմական էսկալացիայի․․․ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում, և միջազգային հանրության ճնշումները շատ կարևոր են։ Տեսնում ենք դիրքորոշման փոփոխություններ, Արևմուտքի որոշ ժողովրդավար պետություններ քննադատաբար են հանդես գալիս և նշում են, որ ՀՀ տարածքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ։ Եվ ավելի հասցեագրված էին նրանց գանահատականները։

-Այսինքն՝ ճշմարտությունն էին ասում։

-Իսկ Ռուսաստանն ավելի աշխարհաքաղաքական մոտեցում ունի։

-Բնականաբար, իր շահերը պատկերացնելով է արտահայտում իր մոտեցումները։

-Իհարկե։ Ռուսաստանն Ադրբեջանի հետ սրացումների չի գնալու, հակառակը՝ հարմարվելու է Ադրբեջանի սադրանքներին, թեև սա հարված էր նաև ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը պատվիրակություն ուղարկեց, բայց դա շատ անողնաշար քայլ է, և իզուր չէ, որ Հայաստանում լսում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին թեզը։

Հարցազույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան