Որքա՞ն կպահպանվի հրադադարի ռեժիմը. մեկօրյա լռությունն ու փխրուն խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջողվել է հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս մասին երեկ Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Պաշտոնական Երևանը, սակայն, այլ մանրամասներ չի հրապարակում՝ ի՞նչ պայմաններով է ձեռք բերվել հրադադարի պայմանավորվածությունը կամ պաշտոնապես ե՞րբ է ուժի մեջ մտել հրադադարը։ Այսօր Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ԱԽ համատեղ նիստից հետո ևս հրադադարի մասին մանրամասներ չհաղորդվեցին։

Սակայն Հայաստանի ՊՆ-ի հայտնած տեղեկությունից կարելի է ենթադրել, որ հրադադարը հաստատվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ի հատվածում։ Ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը երեկ օրվա ավարտին հայտնեց, որ 20:00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Արամ Թորոսյանի մյուս բոլոր գրառումներն այնուհետ նույն բովանդակությամբ էին։

Պաշտոնական Բաքուն հրադադարի պայմանավորվածության մասին ընդհանրապես չի հաղորդում․ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն այս մասին լռում են, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները, եթե այդ մասին տեղեկություններ էլ շրջանառում են, ապա հայկական կողմին հղումով։

Չնայած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե հրադադարը հաստատվել է միջազգային գործընկերների ներգրավվածությամբ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը շեշտում է՝ հայկական Զինված ուժերը մարտի դաշտում իրենց գործողություններով են պարտադրել հրադադարը։

Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձել հրադադարի հաստատմանը՝ շեշտելով Վաշինգտոնի դերակատարությունը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ այս հրադադարը երկար չի շարունակվի։ Նրա խոսքով՝ դասական առումով կա ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն, սակայն դա տնտեսական և այլ խնդիրներ է առաջացնելու։

Սեպտեմբերի 13-ից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ռազմական դրություն մտցնելու հարցն օրակարգում է՝ երեկ խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Երեքշաբթի օրվանից Հայաստանի սահմանների նկատմամբ սկսված հարձակումից հետո պաշտոնական Երևանը հայտարարել է 105 զոհի մասին, իսկ Բաքուն՝ 71: Հայկական կողմն առայժմ չի հստակեցրել վիրավորների, գերության մեջ հայտնվածների և տարածքային կորուստների մասին տեղեկությունները։ Այս օրերին Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան