Ադրբեջանն ի՞նչ փաստաթուղթ պիտի ՀՀ-ին առաջարկի, որ չհակասի մեր շահերին․ Սուրեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Բոլորը

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։

«Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»,- հայտնել է Հարությունյանը:

Ինչո՞վ բացատրել այս հանդիպման փաստը։ Քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը դժվարանում է պատասխանել այս հարցին․ «Մենք նման արտահայտություն լսել ենք նաև, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև Արցախյան երկրորդ պատերազմն ասաց, որ որևէ փաստաթուղթ առանց հաշվետու լինելու չի ընդունելու, բայց կյանքը ցույց տվեց, որ եղավ այն, ինչ եղավ»։

Պետրոսյանը նշում է, որ իրական գետնի վրա տեղի ունեցող գործընթացներին պատասխան չի տրվում․ «Հայկական բանակի կողմից ադրբեջանական բանակի առաջընթացի կասեցումը, բնականաբար, պատասխան էր, բայց այն չէր, որ պիտի լիներ՝ հանրային և պետական մոբիլիզացիան է»։

Ըստ նրա՝ Ադրբեջանի որևէ առաջարկ չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար, քանի որ այն չի բխելու հայկական շահերից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան