4 հրթիռ ընկել է գյուղի վրա. Սյունիքի Վերիշեն գյուղի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Այսօր FactorTV-ի նկարահանող խումբը Վերիշենում էր։

Ներկա պահին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում հանգիստ է, կրակոց չկա, խուճապ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։ Նրա խոսքով` երեկվանից, երեկոյան մոտ 20։00-ից սկսած մինչ այս պահը թշնամին գյուղը չի հրետակոծել և գնդակոծել։

«Ադրբեջանական կողմի հրթիռակոծման հետևանքով վնասվել է 4 տուն, 4 հրթիռ ընկել է գյուղի վրա, իսկ գյուղից վերև՝ դաշտերի վրա հարյուրավոր հրթիռներ են ընկել»,- ասաց Զադայանը։

Նա նաև տեղեկացրեց երեկ ցերեկը` 15։00-ի սահմաններում, մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ ստացել է ոտքի բեկորային վնասվածք․ «Ներկա պահին այդ անձը հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում» ։

Խոսելով ենթակառուցվածքների մասին` վարչական ղեկավարը շեշտեց` ամեն ինչ նորմալ է` և՛ գազ, և՛ լույս, և՛ ջուր ունեն։

Զադայանը հավելեց, որ գյուղից տարհանվել են միայն մի քանի ընտանիքներ, և մանկահասակ երեխաները։ Մի քանի ընտանիք էլ քարանձավներում են, մյուսներն իրենց տներում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան