Ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավորապես չունենալ վարչապետ, երբ սահմաններին հարձակում է․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ստեղծված դժվարին իրավիճակում միասնականության անհրաժեշտության մասին:

«Կա աքսիոմատիկ ճշմարտություն. երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանելու սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է և ներքին կայունության չխաթարումը: Սա չհասկանալու համար կա՛մ պիտի դավաճան լինես, կա՛մ տրվես էմոցիաների:

Կարող է մեր հանրության ընդդիմադիր մասի մոտ հարց առաջանա՝ եթե մենք չենք համակրում ձեր քաղաքական ուժին կամ ձեր քաղաքական ուժին համարում ենք Հայաստանի շահերը չսպասարկող, վատ կառավարող, ինչո՞ւ պետք է համախմբվենք ձեր շուրջը: Շատ պարզ պատճառով. նախ՝ պետք չէ համախմբվել մեր շուրջը, պետք է համախմբվել պետականության շուրջը, և երկրորդ՝ պետք է համախմբվել պետականության շուրջը այն նույն պատճառով, ինչ ես ժամանակին համախմբվել եմ իմ համախոհների հետ 2016 թվականին, երբ ես այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին ամենևին լավ չէի վերաբերվում: Բայց իմ մեջ այն ժամանակ վայրկյան անգամ միտք չի առաջացել Սերժ Սարգսյանին մեղադրել Ղարաբաղի վրա տեղի ունեցած ադրբեջանական հարձակման համար: Սա պարզ ինքնապահպանական բնազդ է։

Երբ հարձակվում են մեզ՝ բոլորիս վրա, տվյալ պայմաններում խաթարել կայունությունը և փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը՝ ուղղակի անմտություն է:

Երեկ արտերկրից կառավարվող շրջանակները սուտ են տարածել, թե, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ թուղթ է ստորագրել, և այդ ստի վրա կառուցել են ինչ-որ իրադարձություն»,- նշեց Ռուբինյանը:

«Ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավորապես չունենալ վարչապետ, երբ սահմաններին հարձակում է։ Ես չեմ ուզում դրան հավատալ․․․ Այստեղ դիտավորության հոտ է գալիս»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը հայ ժողովրդին և զինվորներին կոչ արեց հանգստություն պահպանել․ «ՀՀ կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը հաստատակամ են ամեն գնով պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։