«Հանրային մուլտիպլեքսին դրել են սուրբ կովի տեղ». ԱԺ-ն քննարկում է ՀՌՀ նախագահի ընտրության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամի թեկնածության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։

Նա խոսեց այն խնդիրների մասին, որոնք ծառացած են մեդիադաշտի և հանձնաժողովի առջև:

«Մենք մի կարծրատիպ ունենք, որ տեսալսողական մեդիան կատարում է 3 կարևոր ֆունկցիա՝ տեղեկացնում է, լուսավորում է կամ կրթում և զվարճացնում: Դա խաբկանք է: Մեդիայի հիմնադրման պահից ոչ պակաս ֆունկցիաներից էր ապատեղեկացնելը, դեգրադացնելը, չարացնելը, հուսահատության, թշնամության տրամադրություններ ստեղծելը:

Հենց այդ մեդիան է, որ կարողանում է ստեղծել հերոսներ կամ ոչնչացնել նրանց, հենց այդ նույն մեդիան է, որ կարող է հարգանք և սեր ստեղծել պետության հանդեպ կամ չարացնել պետության հանդեպ, սպասարկել քո երկրի տեղեկատվական օրակարգերը կամ սպասարկել այլ երկրների տեղեկատվական շահերը:

Այսինքն՝ մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է»,- ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ այսօր կարևոր խնդիր է օրենսդրության փոփոխությունը, որը կկարգավորի մեդիաոլորտը․ «Ցավոք շարունակվում է «լաթեր փռելու» քաղաքականությունը․․․ Մեզ մոտ այն մեդիածառայություններ մատուցողները,  որոնք հեռարձակում են իրականացնում համացանցում, պատասխանատվություն չեն կրում ո՛չ պետության, ոչ՛ քաղաքացու, ո՛չ օրենքի առջև․․․ Ամբողջ աշխարհը գնում է բոլոր հեռարձակողների նույն իրավակարգավորումների դաշտ բերելու ճանապարհով, մենք համարում ենք համացանցը սուրբ կով, ինչը հատկապես ճգնաժամային իրավիճակներում բերում է անցանկալի հետևանքների»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ պետք է վերաիմաստավորենք հանրային մուլտիպլեքսի ամբողջ համակարգը:

«Ինֆորմացիոն հոսքերի անծայրածիր օվկիանոսում ամբողջ աշխարհում հանրային մուլտիպլեքները ստեղծում են միայն նրա համար, որ ունենան փոքր, սուվերեն տարածք, որը կնպաստի հանրային համերաշխությանը, երկրի մրցունակությանը, կրթությանը և այլ հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը, տարածմանը:

Մեզ մոտ հանրային մուլտիպլեքսն այդ ֆունկցիան, ցավոք, չի կատարել: Մինչև հիմա նա կատարում է միջկուսակցական պայքարի, ընդդիմության և իշխանության առճակատման, տեղեկատվական պատերազմների դեր և, ցավոք, հաճախ սպասարկում է ոչ թե քո երկրի, այլ ուրիշ երկրների տեղեկատվական օրակարգերը և շահերը»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։