ՍԴ-ի կողմից խորհրդատվական կարծիք տրամադրելու իրավասությունը ամրագրելու կարիք կա․ Հովակիմ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը ներկայացրեց թեկնածուին:

Հովակիմյանը պետական ծառայության 26 տարվա փորձ ունի: 2018 թվականից մինչ օրս նա զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

«Համոզված եմ, որ Սահմանադրության դրույթների անխափան իրացմամբ և դրանում ամրագրված չափանիշների երաշխավորման համար չափազանց կարևոր է իրավական պետության հանգամանքը: Պետություն, որի ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և որը որպես իր գլխավոր նպատակ որդեգրել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և ապահովումը:

Հարգելի պատգամավորներ, ձեր կողմից իմ թեկնածությունը հավանության արժանանալու պարագայում հնարավորություն կունենամ տարիների ընթացքում կուտակած իմ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները ներդնել ՍԴ դատավորի պատասխանատու գործում»,- ասաց Հովակիմյանը:

ՍԴ դատավորի թեկնածուն ներկայացրեց դիտարկումներ, որոնք ձևավորվել են իր պրակտիկ աշխատանքի ընթացքում։ Նրա կարծիքով՝ ՍԴ-ի կողմից խորհրդատվական կարծիք տրամադրելու իրավասությունը ամրագրելու կարիք կա, որը կյանքի կոչելու համար անհարժեշտ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։