Իրենք եկել են ոչ միայն հասցեներ հայտարարելով, այլև դագաղներով. Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Մտածում եմ, որ կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանի պաշտպանությունն է, այլ հայրենիքի պաշտպանությունը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հավելելով՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ կհայտնվեն այդ պատգամավորները, եթե ես նրանց անունները տամ։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են կառավարող կուսակցության ներկայացուցիչների հետ, Կյուրեղյանն ընդգծեց, որ գործընթացը գնում է իր ընթացքով։ «Մենք գնում ենք դեպի արդյունք։ Մեր խնդիրը վարչապետի հրաժարականն է, եւ մենք կլուծենք այդ խնդիրը, անգամ եթե ինչ-որ մեկի համար անցանկալի է։ Մենք ունենք 35 մանդատ, և անհրաժեշտ է նաև 36-րդը, որպեսզի կարողանանք այդ գործընթացն սկսել։ Եվ 72 ժամանոց ռեժիմում նաև պետք է ապահովել 18 ձայն, որը քվերակության ժամանակ պետք է»։

Կյուրեղյանը, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ-ում ստեղծված լարված իրավիճակին, հայտնեց, որ ՔՊ-ականները վեճը փորձել են շարունակել դահլիճից դուրս, եւ իրենց պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Նարեկ Բաբայանի հետ եկել է մի կասկածելի անձ, որը բղավել է՝ «ինչո՞ւ եք հայհոյում»։ Մինչդեռ, Արմենուհի Կյուրեղյանի պնդմամբ, ընդդիմադիրներից որեւէ մեկը չի հայհոյել, այդ անձն այդպես է բղավել՝ իր սադրանքն արդարացնելու համար։ «Այն, որ սադրիչներ կարող էին լինել, մի կասկածեք, ամեն դեպքում սաստողներ էլ կային»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով բողոքի ակցիայի ժամանակա հարթակից պատգամավորների հասցեների հրապարակման փաստի վերաբերյալ քննադատությանը, Կյուրեղյանն ընդգծեց․ «2018 թվականին այդ նույն մարդիկ, որ այստեղ խոսում են իրենց հասցեների պաշտպանության մասին, եկել էին ոչ միայն հասցեներ հայտարարելու ճանապարհով, այլ նաև գագաղներ շարելու ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում։