Թղթի նախագիծ չկա սեղանին դրված․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում խոսեց ԱԺ-ում իր այսօրվա աղմկահարույց ելույթի մասին։ ՀՀ վարչապետի այս ելույթից հետո համացանցում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեցին, թե իբր փաստաթուղթ է ստորագրվել կամ ստորագրվելու:

«Էս պահին դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, թղթի նախագիծ չկա սեղանին դրված, առաջիկա օրերի համար էլ էդպիսի բան նախատեսված չէ։ Էս պահին որեւէ թուղթ չկա»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետ կոչ արեց մանիպուլյացիաների չտրվել․ «Սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորների դիմադրողականությունը թուլացնեն»։

«Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։ Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»,- նշեց Փաշինյանը։

«Մենք երբեք այնպիսի թուղթ չենք ստորագրի, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կդնի կասկածի տակ»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։