Պատերազմական իրավիճակում ենք․ Ադրբեջանի պահանջներին համաձայնելով՝ ՀՀ-ն կկորցնի ամենը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Factor TV-ի հարցազրույցում վերլուծելով Ադրբեջանի հարձակմամբ պայմանավորած իրավիճակը՝ նշում է, որ ՀՀ իշխանությունը պետք է վարի հստակ հաշվարկված քաղաքականություն՝ հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ը փաստացի չի աջակցում ստեղծված պայմաններում։ Փորձագետը կանխատեսում է, որ ՌԴ-ն կարող է ՄԱԿ ԱԽ-ում չգործել ըստ ՀՀ-ի շահերի՝ նշելով, որ ՀՀ-ն արդեն դիմել է ՀԱՊԿ-ին և իրադրության կայունացումն ընթանում է ՀԱՊԿ-ում։

-Տիկի՛ն Մարգարյան, այսօր ժամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։ Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը։

-Ծայրահեղ ծանր, որովհետև դե ֆակտո պատերազմական իրավիճակում ենք գտնվում։ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ ռազմավարական հաղորդակցությունը կարծես թե խզված է, իսկ սա կարող է վկայել մի բանի մասին, որ ռազմական գործողություններին զուգընթաց՝ տեղի են ունենում նաև բանակցային գործընթացներ, եթե ոչ ուղիղ Ադրբեջանի հետ, գոնե՝ միջնորդավորված, որի ժամանակ Ադրբեջանը առաջ է քաշում կրակը դադարեցնելու այնպիսի պայմաններ, որոնց համաձայնվելու պարագայում Հայաստանը կարող է կորցնել հնարավոր ամեն ինչ։

Արդեն հայտնի է ՀԱՊԿ-ի որոշումը՝ ի պատասխան Հայաստանի դիմումին՝ աջակցելու ադրբեջանական հարձակման դեմն առնելու գործում։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել հակամարտության տարածք գործուղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հունվարին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀԱՊԿ զորքերին ընդունած Ղազախստանի ԱԳ նախարարն էլ հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, և այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»։ Սա ՀԱՊԿ-ի մերժո՞ւմն է ՀՀ-ին։

-Պետք է արձանագրել, որ այս որոշումն իմիտացիոն է, քանի որ այն ամենևին չի արտացոլում գետնի վրա եղած իրականությունը։ Այն շրջանակները, որոնք առաջարկել են նման լուծում, զուտ քաղաքական իմիտացիայով են զբաղվել։ Իրավիճակն այնպիսին է, որ եթե ստեղծվում է աշխատանքային խումբ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է այստեղ՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում, սա կարող է համահունչ լինել այն իրավիճակում, եթե սահմանային որոշակի ընդհարումներ լինեին։ Բայց մենք այս պահին գործ ունենք Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետ։ Հետևաբար, ես կարծում եմ, որ սա ուշացած և անտեղի դիմում էր։

Ինչո՞ւ․ երբ մեզ նման փոքր պետությունները ձևավորում են իրենց ազգային անվտանգային քաղաքականությունը, դրանք պետք է անընդհատ վերանայման ենթարկվեն։ Վերանայման նպատակն այն է, որ քո քաղաքականությունը համապատասխանի տեղի ունեցող փոփոխություններին։ Եթե դու այս կամ այն կողմի հետ ռազմավարական դաշնակից ես, բայց իրողությունները դասավորվում են այնպես, որ քո ռազմավարական դաշնակիցը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ի վիճակի չէ կատարել իր դաշնակցային պարտականությունները, նշանակում է՝ դրան պետք է հաջորդի համապատասխան քաղաքականություն։

Մեր դաշնակիցները թուրքական պետությունների խմբում իրենց դիրքորոշումը հայտնել են՝ թիրախավորելով ՀՀ-ին՝ հօգուտ Ադրբեջանի հայտարարություն են արել։ Բոլորը որակում են սահմանային վեճ, ընդհուպ՝ առաջ է քաշվում այն թեզը, որ սահմանները ճշգրտված չեն, ռուսական կողմն ասում է, թե սահմանազատման գործընթաց է տեղի ունենում, բայց՝ ոչ հարթ։ Այսինքն, ըստ ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշման՝ սա սահմանազատման գործընթացի խափանման դրսևորում է։ Հետևաբար, ՀԱՊԿ-ին դիմելը տեղին չէ։

-Ժամանակի կորո՞ւստ է ՀԱՊԿ-ին դիմելը։

-Չեմ կարող ասել՝ ժամանակի կորուստ է, բայց սա կարող է վնասել՝ օգուտ չբերելով։ Ինչպե՞ս․ եթե հարցը տանում ենք ՄԱԿ-ի ԱԽ, պարզ է, որ դրա շրջանակում պետք է լինեն դեբատներ։ Բոլորին է պարզ, որ այս տարածաշրջանում բոլորի վրա ճնշումներ գործադրող կողմը ՌԴ-ն է, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է։ Ես չեմ բացառում, որ ՌԴ-ն կարող է առաջ քաշել այն թեզը, որ ռազմաքաղաքական կառույցի անդամ է ՀՀ-ն, որը ՀԱՊԿ-ին է դիմել դրա շրջանակում, և ՌԴ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան