Ադրբեջանն իր պլանը ՌԴ-ի հետ է համաձայնեցրել․ Ուկրաինայում Պուտինը թուլացավ, Ալիևը արագ է ուզում զինաթափել Արցախը․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Կեսգիշերից սկսված ադրբեջանական հարձակումներին արձագանքել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն։ Արևմտյան պետություններն իրենց ներկայացուցիչներին են գործուղել տարածաշրջան։ Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այսօր մեկնել է Բաքու, երկու օր առաջ նա Երևանում էր։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս այցելելու է Բաքու և Երևան։ Միաժամանակ, այսօր Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին, որի հետ անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային ՀՀ-ի նկատմամբ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին Factor TV-ն հարց ուղղեց՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել ադրբեջանական էսկալացիան, և տեսնում ենք, որ գերտերությունները հայտնվել են արձագանքողի դերում։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շատ լավ հաշվարկել էր հնարավոր ռեակցիաները և նախապես որոշակի տեղեկատվական նախապատրաստություն էր տեսել։ Հաշվի առնելով, որ չեն գործում միջազգային մոնիթորինգային մեխանիզմները, որոնք կկարողանային օպերատիվ գնահատել իրավիճակը և մեղավորի անունը տալ, փաստորեն, մենք այսօր մի դասավորություն ստացանք, երբ բոլոր միջազգային խաղացողները կարող են կանխել հետագա զարգացումները, բայց՝ ոչ ագրեսորին պատժել։ Նրանք այդ նվազագույնով, երևի, կհամակերպվեն։ Դա լրացուցիչ սպառնալիքներ է առաջացնում, որովհետև Ադրբեջանը կարող է ևս մեկ նման գործողություն իրականացնել, բայց այդ իրավիճակից ամեն անգամ ինքը շահող է դուրս գալու՝ որոշակի դիրքեր գրավեց, խուճապ տարածեց և անկայունություն ստեղծեց ՀՀ-ի քաղաքական կյանքում։ Այսինքն՝ հետևողականորեն իր նպատակներին է հասնում, իսկ թե որոնք են դրանք, մենք գիտենք մոտավորապես»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է հետևողականորեն հետապնդել իր շահերը, համադրել դրանք այլ խաղացողների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ, բայց Բաքուն ՀՀ-ի հետ չի համադրում իր շահերը։

Բորիս Նավասարդյանն ունի իր պատկերացումն Ադրբեջանի քայլերի վերաբերյալ․ «Ադրբեջանն ունի պլան՝ ինչ է ինքն անում 44-օրյա պատերազմի արդյունքներից օգտվելով։ Այդ պլանը տարբեր խաղացողների հետ երկարատև կոմունիկացիայի արդյունքում համաձայնեցված է և, առաջին հերթին, ՌԴ-ի հետ։ Պարզապես Ադրբեջանը ցանկանում է արագացնել այդ պլանի իրականացումը և, բնականաբար, ՌԴ-ին տեղեկացնում է այդ մասին, որ այո՝ ՌԴ-ի հետ ինքն ունի համաձայնեցված պլան, բայց կոնկրետ այս նպատակը, ասենք՝ Արցախի զինաթափումը և այնտեղ Ադրբեջանի վարչակազմի ձևավորումը, ինքը մտածում է, որ այդ գործընթացը պետք է ավելի արագ լինի, քան ՌԴ-ի հետ պայմանավորվել է։ ՌԴ-ն կարող է ասել՝ դե գիտեք՝ գուցե էլի ձգենք։ Ադրբեջանը կարող է դրան չհամաձայնվել և օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, երբ ՌԴ-ն թուլացել է։ Երբ ինքն այդ միջոցները ձեռնարկում է, ՀՀ-ն զանգում է Մոսկվա, որտեղից ասում են՝ կփորձեն մի բան անել և այսպես շարունակ։ Այս իրավիճակի ֆիքսումը կլինի Ադրբեջանի օգտին, որովհետև ինքը շահել է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան