Սա դիվերսիոն-հետախուզական հարձակում է՝ հնարավոր մեծ գործողությունից առաջ․ զսպելով՝ ՀՀ-ն ժամանակ կշահի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հայտնի է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով ՀՀ ԶՈՒ-ն առնվազն 49 զոհ ունի՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։ Նոր մանրամասները կհաղորդվեն ճշտումներից հետո, այդ թվում՝ դիրքային հնարավոր փոփոխությունների մասին։ Ֆրանսիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ Փարիզը հիմա նախագահում է։

Ի՞նչ կարող է տալ ՄԱԿ-ի ԱԽ դիմելը և Ադրբեջանի ռազմական սադրանքների քննարկումը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ միջազգային պատշաճ արձագանքը կարևոր է՝ Բաքվին զսպելու առումով․ «Եթե ճիշտ աշխատանք տարվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, որտեղ պրոցեսը չի սահմանափակվում մեկ-երկու հայտարարությամբ և կա կուլիսային աշխատանք, և եթե հնարավորություն ստեղծվի Բաքվին կանխարգելելով՝ բանաձև ձեռք բերել ՄԱԿ-ում, իհարկե՝ դա կարևոր կլինի ՀՀ-ի համար Ադրբեջանի հետագա գործողությունները զսպելու առումով»։

Հայրապետյանը կասկած չունի, որ Ադրբեջանն ասելու է, թե 90-ականներին էլ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձև կար, բայց ՀՀ-ն չէր իրականացրել դրանք, հետևաբար՝ իրենք էլ այն չեն կատարելու․  «Բայց կարծում եմ՝ հասցեական հայտարարությունները և հնարավոր պատժամիջոցների մասին խոսակցություններն իսկապես կարող են կանխարգելիչ լինել»։

Թուրքիան է արձագանքել իրավիճակին՝ մեղադրելով ՀՀ-ին և կոչ անելով վերադառնալ բանակցությունների։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր նաև պահանջ է ներկայացրել Հայաստանին՝ «Դուրս եկեք Ղարաբաղից»։

Տաթևիկ Հայրապետյանն ասում է, որ սա մատնում է Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքների գործելաոճը․ «Իրենք ազնիվ ու պարզ են իրենց նկրտումներում՝ չեն թաքցնում այն բնավ։ Իրենք կարող են մեկ նախադասության մեջ օգտագործել «խաղաղություն» բառը, և սպառնալ այդ խաղաղության պայմանագրով։ Ես միշտ ասել եմ՝ Ադրբեջանը սպառնացել է խաղաղության պայմանագրով, և այսօր Նիկոլ Փաշինյանը հաստատեց ԱԺ-ում իր ելույթով։ Ադրբեջանի կարծիքով՝ լուծումն իր պայմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է։ Ուշագրավն այն է, որ Ադրբեջանն այդ կետով էլ չի բավարարվելու, և Փաշինյանն այսօր խոստովանեց, որ դա երաշխիք չէ նոր էսկալացիաները զսպելու։ Այս աբսուրդ իրավիճակում պետք է մեզ հավաքենք և լուծում գտնենք»։

Ադրբեջանագետը նկատել է, որ երեկ երեկոյից սկսած՝ Ադրբեջանի իշխանամետ կայքերը հրապարակումներ են արել Արցախում գործողությունների գնալու մասին։ Այսինքն՝ տեղեկատվական դաշտը պատրաստում էր Արցախի ուղղությամբ սրացման, բայց ՀՀ-ի ուղղությամբ է գնացել գործողությունների։

«Ադրբեջանը տեղեկատվական գրոհներով նշում է, որ գնում են ապառազմականացման, դեռևանշիզացիայի, և ես կարծում եմ, որ սա դիվերսիոն-հետախուզական հարձակում է՝ հնարավոր ավելի մեծ գործողություններից առաջ։ Եթե ՀՀ-ին հիմա հաջողվի սա զսպել ռազմական և դիվանագիտական առումով, մենք ժամանակ կշահենք, բայց այդ ժամանակը մսխելու իրավունք չունենք»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան