Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական և միասնական հակազդեցություն ստանա Արևմուտքից․ ՀՀ քաղհասարկության կոչը՝ միջազգային հանրությանը

Լուրեր

06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի առնչությամբ։

«Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Եվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից գրեթե երկու շաբաթ անց։ Հարձակումը ոչ այլ ինչ է, քան ագրեսիա, որը հաջորդել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ տարածվող ապատեղեկատվությանը, թե իբրև Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Նմանատիպ հարձակում կարելի է ցանկացած պահի ակնկալել Լեռնային Ղարաբաղի վրա՝ հաշվի առնելով այս ուղղությամբ շարունակվող ապատեղեկատվական արշավը։ Այս ագրեսիան անսպասելի չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի անպատժելիությունը և 2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հիմնականում չեզոք արձագանքը, ներառյալ՝ Բաքվի գործողությունների դատապարտման բացակայությունը։ Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնել իր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Այս հարձակումը նպատակ ունի նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության պահանջից։ Նաև, ըստ պաշտոնական Բաքվի, հարձակումը նպատակ ունի ոչնչացնել հայկական ռազմական օբյեկտները Հայաստանի տարածքում՝ ժխտելով Հայաստանի ինքնապաշտպանության օրինական իրավունքը։

Այս համատեքստում վճռորոշ է համարժեք և անզիջում միջազգային արձագանքը իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին՝ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է դրսևորել վճռականություն և հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։ Պատերազմի ավարտից ի վեր մենք կոչ ենք արել ապահովել տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն, որպեսզի փորձենք կանգնեցնել հակամարտության կարգավորման հարցում ավտորիտար Բաքվի ռազմատենչ մոտեցումը: Այժմ սա անհրաժեշտ է, առավել քան երբևէ: Մենք նաև կոչ ենք արել իրականացնել քաղաքացիական դիտորդական առաքելություն երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական լինել ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: Մենք անհանգստացած ենք, որ առանց համապատասխան միջոցների, ներկա իրավիճակը ոչ միայն կվատթարացնի հայերի մեկուսացումը և հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, այլև կխրախուսի Բաքվին դիմել ուժի կիրառմանը և այնտեղ ապրող բնիկ հայերին էթնիկ զտումների ենթարկելու իր նպատակին հասնել: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական և միասնական հակազդեցություն ստանա Արևմուտքից»։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ