Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ․ բա ինչի՞ն եք դուք մասնակցում. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուր քննադատության ենթարկեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցություններին Ազգային ժողով չներկայանալու և կարևոր որոշումների կայացմանը և քվեարկություններին չմասնակցելու համար

«Բա ինչի՞ն եք դուք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք․ ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը, անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ:

Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, չորրորդ կետով էլ նշում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալու մասին: Լու՞րջ, բա ի՞նչ անենք, դուրս գա՞նք: Էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, ներկայացնում էր էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի թիվ էր հայտնում, իսկ ընդդիմությունը ասում է․ «Մենք մեր օրակարգը ունենք»:

«Մի՛ եկեք էլի դահլիճ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում: Որ գալիս եք, ու՞մ եք պետք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահը սպասարկել: Այստեղ քաղաքական հարց չկա՝ «քոչարյանական», «սերժական» և «Քաղաքացիական պայմանագրի» համախմբման հարց չի, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք: Մի՛ եկեք»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։