Նոր պատերազմի մեկնա՞րկ․ ի՞նչ սպասել ՄԱԿ ԱԽ նիստից․ հարցազրույց Ստեփան Գրիգորյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ժամը 12։00-ի դրությամբ՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով ՀՀ Զինված ուժերն ունեցել են առնվազն 49 զոհ։ Տեղեկությունը ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վիրավորների նախնական թիվ չնշելով։ Նա ասաց՝ 49 զոհի թիվը վերջնական չէ, և ստուգելուց հետո ՊՆ-ն կհայտնի լրացուցիչ տվյալներ։

Այս հարձակումը կանխատեսել էր նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ Factor TV-ի եթերում՝ նշելով, որ Ադրբեջանը սեպտեմբերի ընթացքում երկրորդ հարձակումն է իրականացնելու ՀՀ սահմանների վրա։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ևս օրերս տեղեկացրել էր, որ Ադրբեջանը տեղեկատվական կեղծիքով, թե ՀՀ-ն խախտում է հրադադարը, հարձակման հող է նախապատրաստում։

Ինչո՞ւ էր կանխատեսելի Ադրբեջանի այս ռազմական սադրանքը։ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է պատճառը, այն է՝ ՀՀ իշխանությունը չի համարձակվում դիմել միջազգային հանրությանը՝ աջակցության համար։ Թեև Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ասել է, որ դիմելու են ՄԱԿ-ի ԱԽ, նաև Ֆրանսիան է այդպիսի հայտարարություն արել, բայց քաղաքագետը կասկածներ ունի, որ իշխանությունները կգնան այդ քայլին․ «Ուզում եմ զգուշացնել, որ եթե հիմա մենք նորից չդիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կարող եմ ասել, թե ինչ է լինելու սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։ Ադրբեջանը նորից հարձակում կգործի, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, Զանգեզուրի հատվածում»։

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը համաձայնեցնում է իր սադրանքները Ռուսաստանի հետ, որը Բաքվին «թիկունք է կանգնում», նաև Բաքուն աջակցություն ունի Թուրքիայից, Պակիստանից, որոնք կաջակցեն նրան միջազգային կառույցներում, մինչդեռ, ըստ փորձագետի, ՀՀ-ն չունի աջակցություն․ «Եթե մենք մնում ենք ռուս-թուրքական տիրույթում, անտեր ենք մնում, և Ադրբեջանը կարծում է՝ կարող է հարձակվել։ Ցավում եմ, որ Կառավարությունում չեն հասկանում այս հասարակ բանը, որ պետք է դիմել միջազգային հանրությանը»։

Ստեփան Գրիգորյանն ակտիվ աշխատանքի կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մյուս պետությունների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան