Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 16:50
Գագիկ Ծառուկյանը Հանրայինից 6 մլն դրամ է պահանջում՝ մայիսի 24-ի ռեպորտաժի համար
08.06.2026 | 16:44
Փաշինյանը հաղթեց․ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է․ Դոնալդ Տուսկ
08.06.2026 | 16:40
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են «ընդդիմության նկատմամբ ճնշումների ու Արևմուտքի միջամտության պայմաններում»
08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կան 3 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրումներ, որոնցից առաջինը ԼՂ սուբյեկտի արձանագրումն է։ Այս պայմաններում Ադրբեջանն ասում է ԼՂ սուբյեկտ գոյություն չունի։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է ադրբեջանական կողմի ստորագրությունը, որ կա ԼՂ սուբյեկտ, որն ունի շփման գիծ և որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ․․․ Եվ կա Լաչինի միջանցք, որը մարդկանց տեղափոխման և բեռների փոխադրման համար է․․․ Եռակողմ հայտարարությամբ հտակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը ՀՀ-ի և ԼՂ-ի միջև կապն ապահովելն է։ Եվ եռակողմ հայտարարության մեջ չկա սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ և ովքեր չեն կարող գնալ ԼՂ։

Վերջին շրջանում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել, արխիվային նշանակություն տալ  նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի այս սադրանքներն էլ երևի այդ համատեքստում են։

Մանրամասները՝ տեսանյութում։