Այս ամենը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի մեղավորությունն ու պատասխանատվությունը դնելով գործող իշխանությունների վրա։

«Անձամբ Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ երկիրը բերել հասցրել էս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, դա հերթական կրկեսն է լինելու, որևէ բան չի տալու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Կա Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստ։ «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները։ Կա՛մ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կա՛մ ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջրկելու ենք փոփոխություններ, որտեղ պետք է հստակ լինի ամրագրված կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ»,- նշեց Սաղաթելյանը։

Հարցին, թե չի՞ հաջողվել իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալ, Սաղաթելյանը պատասխանեց․ – «Իրենք ներկայացրել են հայտարարության տեքստ, էդ տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես։ Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն, որպեսզի լինի ամբողջական»։

Մանրամասները՝ տեսանյութում։