Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություն վարել նաև մեր սկզբունքների հիման վրա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով բրյուսեյլան հանդիպումից։

«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է․ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ-ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, թե Ադրբեջանն ինչ նկատի ունի տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը նաև պահանջում է, որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։

«Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը` հավելեց, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով, շարունակվումեն Սյունիքով և ավարտվում են Երևանով․ «Բոլոր փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։