Մարտական գործողությունների ինտենսիվությունն այս պահի դրությամբ նվազել է, բայց 1-2 ուղղություններով հարձակումները շարունակվում են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.09.2022 | 11:38Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում:
«Ըստ էության, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները, ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։