Սոթքի զորամասը ծանր ռմբակոծվել է, գյուղից կանայք և երեխաները տարհանվել են․ Գեղամասարի նախկին համայնքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Սոթքից կանայք ու երեխաները տարհանվել են, այս պահին էլ ես երեխաներին եմ հանում։ Այս մասին Factor TV-ին փոխանցեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Երկու ժամ շարունակ ինտենսիվ ռմբակոծվում էր գյուղը, զորամասը, ամեն ինչ․․․ Զորամասն ուժեղ ռմբակոծվել է՝ զենքի պահեստներով։ Անսպասելի, զանգվածային սկսեցին ռմբակոծել։ Գյուղերն այս պահին գրեթե դատարկ են, մարդիկ տարհանվել են»,- նշեց Ավետյանը։

Տեղեկությունները, թե ադրբեջանցիները գրավել են Սոթքը, Ավետյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ նրա՝ Սոթքի ոսկու հանքը, միգուցե, իրենց վերահսկողության տակ է։

«Այս պահին էլ տարբեր զինատեսակներից ռմբակոծում են։ Գյուղում հրդեներ կան, բնական է, բնակելի տներ են։ Տուժածների մասին ինֆորմացիա չունեմ»,- հավելեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան