«ՊՆ բունկերում խորհրդակցություն չի եղել»․ ՊՆ խոսնակ

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը հերքում է համացանցային լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկությունը, թե ռազմական գերատեսչության բունկերում երեք ժամից ավելի խորհրդակցություն է տեղի ունեցել և քննարկվել Ադրբեջանի հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա։

«Խորհրդակցություններ պարբերաբար լինում են: Լրատվամիջոցի հիշատակած ձևաչափով, բովանդակությամբ ու տևողությամբ խորհրդակցություն այսօր չի եղել»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանին նկատվո՞ւմ է թշնամու զորքերի կուտակում և Հայաստանի Զինված ուժերն արդյո՞ք գործողություններ է իրականացնում, ինչպես մամուլում է հրապարակված, Արամ Թորոսյանը պատասխանեց․ «Զինված ուժերը աչալրջորեն իրականացնում են պետական սահմանի պահպանությունը»։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամաբ նշել էր, որ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հարձակման համար։

«Երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»,- գրել էր Մարուքյանը։

Սեպտեմբերի 12-ի առավոտյան Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ հակառակորդը կրակել էր տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից։ Կրակահերթերը տևել էին շուրջ 30 րոպե։ Գնդակներից մեկը խոցել է բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել սենյակ, ևս մեկ գնդակ դիպել էր տան բակում գտնվող շվաքարանին։ 4 հոգանոց ընտանիքից որևէ մեկը չէր տուժել։ Թաղավարդում ևս բնակելի տուն է վնասվել, իսկ հարևան տան բակում հայտնաբերվել էր խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

Նարեկ Կիրակոսյան