Վրաստանից Եվրոպա 3 հազարից ավելի քաղաքացու մուտքը սահմանափակվել է

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար (ՆԳՆ) Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանի ավելի քան 3 000 քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ սահմանափակվել է, գրում է Aliq Media-ն։

Ըստ Դարախվելիձեի, սահմանափակման պատճառը փաստաթղթերում անհրաժեշտ կարգի բացակայությունն է։

Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ճամփորդելիս հետևում է սահմանված կանոններին, թեև առանձին դեպքերում լինում են ճամփորդության ժամկետների խախտում և ապաստանի անհիմն խնդրանքներ։

Այսօր Բելգիայի Թագավորության ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Նիկոլ դը Մուրը փոխնախարար Դարախվելիձեի հետ համատեղ ճեպազրույց է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ Վրաստանից Բելգիա ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է։

Նույն ճեպազրույցում Վրաստանի ՆԳՆ փոխնախարարը հայտարարել է, որ անօրինական միգրացիան և ապաստանի չփաստագրված հարցումները նոր խնդիր չեն, ինչին ի պատասխան՝ երկիրը քայլեր է ձեռնարկել:

«Սահմաններում և օդանավակայաններում ելքի հսկողության համակարգն ակտիվ է, ինչը նշանակում է` Վրաստանի սահմանին Եվրոպա մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում»,- ասել է Դարախվելիձեն: