«Աղետ՝ կրթական համակարգում»․ ակադեմիական քաղաքը՝ պոպուլի՞զմ, թե՞ իրական բարեփոխում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կանգնած է աղետի առաջ, իրավիճակը կշտկվի վճռական քայլերի դեպքում։ Օրերս ՀՀ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այս խոսքից հետո թվարկեց ձեռնարկելիք քայլերը, որոնցից առանցքայինը ակադեմիական քաղաքի կառուցումն է Աշտարակ քաղաքում։

Այսօր, ի դեպ, Փաշինյանն այցելել է Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

Իշխանությունը մտադիր է պետական բուհերի թիվը դարձնել ութ, որոնք լիարժեք պետական ֆինանսավորում կստանան և կհամապատասխանեն միջազգային չափանիշներին՝ կրթական, ֆիզիկական, հետազոտական, հանրակացարանային, մարզական ենթակառուցվածքներից սկսած մինչև միջազգային կրթական ծրագրերը։ Դասախոսները պետք է լինեն որակավորված և բարձր վարձատրվող։

Ըստ վարչապետի՝ ընդունելության քննության խայտառակ արդյունքներն անհետաձգելի են դարձնում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները՝ բերելով մեկ տվյալ․ պետական և մասնավոր բուհական ընդունելության տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել։ Միաժամանակ, ՀՀ Կառավարությունն ամիսներ առաջ հավանություն է տվել նաև Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի օրենքի նախագծին, որն ուժի մեջ կմտնի ԱԺ-ում քննարկումից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Կառավարության նիստում ասաց՝ իրավիճակն այլևս հանդուրժելի չէ կրթության բնագավառում, քանի որ անգամ երկու բուհ ավարտած մարդիկ աշխատանք չեն գտնում, և մատնված են աղքատության։

Արդյո՞ք այս ռազմավարությունը, բուհերի խոշորացումն ու ակադեմիական քաղաքի ստեղծումը հիմնային փոփոխություններ են բերելու կրթական համակագրում։ Այս հարցերի շուրջ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը, պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, ԵՊՀ դասախոս, դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։