Ի՞նչը ինչի հետ համեմատել՝ փայլուն արդյունք ցույց տալու համար. ավտոմեքենաների թիվն ու ժողովրդի սոցիալական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

Համաձայն ՀՀԿ-ի, անկախ աղքատության և գործազրկության վիճակագրական ցուցանիշներից, Հայաստանում մարդկանց վիճակը լավացել է, ու որպես դրա ապացույց բերվում է ավտոմեքենաների թվի ավելացումը:

Վարչապետ ընտրվելիս, 2018թ. ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորի սոցիալական վիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան, մեջբերեց վիճակագրական թվեր, թե 2007թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված էր 333 հազար ավտոմեքենա, իսկ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ՝արդեն 616 հազար ավտոմեքենա: Ավտոմեքենաներով մարդկանց սոցիալական իրավիճակը բնութագրել, իհարկե, կարելի է, բայց այն դեպքում, երբ մեքենան թանկարժեք է և դիտվում է որպես շքեղություն: Հայաստան ներկրվող մեքենաների թիվն իրապես աճում է:

2013-ին Հայաստան է ներկրվել 41,1 հազար մեքենա՝ 6.4 հազարով ավելի 2012-ից: 2014թ. Հայաստան է ներկրվել 46 հազար 475 հատ ավտոմեքենա: 2015-ին՝ ԵՏՄ մուտքով պայմանավորված, մարդատար ավտոմեքենաների ներմուծումը պակասեց՝ դառնալով 27.3 հազար, մաքսային արժեքը՝ 133 մլն դոլար: 2016 թվականի ընթացքում Հայաստան ներկրվեց 33 հազար մարդատար ավտոմեքենա, մաքսային արժեքը՝ 130 մլն 601 հազար ԱՄՆ դոլար:

Այսինքն, մեքենաների թիվն աճել է, մաքսային արժեքը՝ նվազել: 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա: 2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, 168.1 տոկոսով ավելացել է ներմուծվող մեքենաների թիվը՝ կազմելով 13.768 մեքենա:

Մաքսային արժեքի նվազումն իսկ փաստում է, որ Հայաստան են բերվում էժան ավտոմեքենաներ: Մասնագետները հաճախ են պնդում, որ չունենալով թանկ մեքենաներ ձեռք բորելու համար համապատասխան միջոցներ, մարդիկ գնում են հնամաշ, օդը առավելագույնս աղտոտող, վատ մեքենաներ: Հայաստանից, միաժամանակ, մեքենաները գրեթե դուրս չեն գալիս: Արդյունքում, մեր երկիրը դառնում է ավտոմեքենաների գերեզմանոց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: