Թուրքիայում աննախադեպ գնաճի պայմաններում պետական նախագծերի մրցույցներին հայտեր չեն գրանցվում

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Թուրքիայի պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթները վերջին երեք ամիսներին ձախողվել են հայտեր գրավելու հարցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը շինարարության, վերակառուցման և վերանորոգման 102 նախագծերի մրցույթն ավարտել է առանց շահագրգիռ ընկերությունների, ևս 24 մրցույթ չեղարկվել է բյուջետային խնդիրների պատճառով։ 45 դպրոցների շինարարության մեկնարկը ևս ձախողվել է հայտերի բացակայության պատճառով։ 12 դպրոցների նախագծեր չեղարկվել են տարբեր նահանգներում բյուջե չլինելու պատճառով։ Բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով չեղարկվել են նաև դպրոցների շենքերի՝ երկրաշարժից ամրակայման մի քանի մրցույթներ։

Թուրքիայի սոցիալական բնակարանների ընկերությունը (TOKI) չեղարկել է 31 նախագիծ, իսկ Մայրուղիների տնօրինությունը նույն ժամանակահատվածում չեղարկել է, ընդհանուր առմամբ, 18 ճանապարհների շինարարական ծրագրեր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով՝ 76 մրցույցի համար հայտեր չեն եղել, որոնք ներառում են մարզադաշտերի, երիտասարդական կենտրոնների, հանրակացարանների կառուցում և նորոգում։ Շատ հանրակացարարններ չեն վերանորոգվել հայտեր չլինելու պատճառով։

Քաղաքացիական ճարտարագետների պալատի նախագահ Թաներ Յուզգեչն ասել է, որ ընկերությունները չեն մասնակցում պետական նախագծերի մրցույթներին՝ Թուրքիայի տնտեսության անորոշության պատճառով։

«Քաղաքաշինության նախարարությունը շինանյութերի գները վաղ է որոշում, և մրցույթները դրանց վրա են հիմնվում։ Այս տարի դրանք երկու անգամ պետք է վերանայվեին, քանի որ ստեղծված իրականությունը չի համապատասխանում հայտարարված գներին»,- ասել է Յուզգեչը։

Նա հավելել է, որ կապալառուները չեն կարող կանխատեսել ապագան, և ընկերությունները խուսափում են մրցույթներից, քանի որ սահմանափակ բյուջեները հանգեցնում են վճարումների ուշացման:

Հիշեցնենք, որ Թուրքիայում աննախադեպ գնաճ է․ պաշտոնական տվյալներով՝ օգոստոսին այն հասել է 80,2 տոկոսի, որը վերջին 24 տարվա առավելագույն ցուցանիշն է։ Անկախ փորձագետների տվյալներով՝ գնաճը կազմում է 181, 4 տոկոս։

Էմմա Չոբանյան