Ռուսաստանը հետապնդում է պատերազմի հակառակորդներին․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները հետապնդում են ուկրաինական պատերազմի հակառակորդներին և հետագա միջոցներ են ձեռնարկում՝ հավաքների և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնակատար Նադա Ալ-Նաշիֆը, գրում է VOA-ն։

Երկուշաբթի Ժնևում մեկնարկել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Ուկրաինա զինված ներխուժումից հետո Ռուսաստանը ձայների մեծամասնությամբ դուրս է մնացել դրա կազմից։

«Ռուսաստանի Դաշնությունում հալածանքները և սահմանափակող միջոցներն ու ճնշումները մարդկանց դեմ, ովքեր դեմ են արտահայտվում Ուկրաինայում պատերազմին, խարխլում են սահմանադրորեն երաշխավորված հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության իրավունքը»,- ասել է Ալ-Նաշիֆը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտում են տեղեկատվության ազատ հասանելիության իրավունքը՝ ճնշում գործադրելով լրագրողների վրա, գրաքննություն մտցնելով և արգելափակելով կայքերի հասանելիությունը։

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ավելի վաղ կոչ էին արել Խորհրդին ընդունել բանաձև՝ Ռուսաստանում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննող անկախ մարմին ստեղծելու պահանջով։

Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանում ձերբակալվել է հակապատերազմական ցույցերի ավելի քան 16 հազար մասնակից։ Ավելի քան 3 հազար արձանագրություն է կազմվել բանակը վարկաբեկելու վարչական հոդվածով, 100-ից ավելի քրեական գործ է հարուցվել, այսպես կոչված, «զինվորական ֆեյքերի» հոդվածով։ Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, հայտնվել են ճաղերի հետևում այս հոդվածով։ Երկու հոդվածներն էլ հայտնվեցին օրենսդրության մեջ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այս ընթացքում նաև հազարավոր կայքեր են արգելափակվել։

Տաթև Ֆռանգյան