2022թ. առաջին 7 ամիսներին վերականգնվել է հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված 22.8 մլրդ դրամի վնաս

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների և դրանց վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ըստ այդմ՝ 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած 3455 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 508.441.605.552 ՀՀ դրամի վնաս, որից 495.983.033.829 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 12.458.571.723 ՀՀ դրամը՝ համայնքներին:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ժամանակահատվածում ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 235.400.796.359 ՀՀ դրամը, որից 232.805.276.257 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.595.520.102 ՀՀ դրամը՝ համայնքներին։

Արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 54.797.051.145 ՀՀ դրամը, որից 52.573.370.546 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.223.680.599 ՀՀ դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի ընթացքում վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը կազմել է 2377 անձ, որոնցից 1318 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել քրեական հետապնդում հարուցելու մասին։

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 120 անուն շարժական և 246 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 28.482.919.456 ՀՀ դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռևս որոշված չէ։

Հարկ է արձանագրել, որ 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ վերականգնված վնասն արդեն իսկ գերազանցում է 2020 և 2021 թվականների 12 ամիսների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարը: Մասնավորապես, եթե 2020 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2021թ. ընթացքում՝ շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա 2022թ. հուլիսի 31-ի դրությամբ արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 22.8 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս»,- ասված է հաղորդագրությունում։