Նահանջ եղավ, զորքի կեսն իջավ, մենք 3 հոգով չհասցրինք. ինչ է պատմում պատերազմի մասնակիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական անգործություն դրևորելու և մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:

«Ամսի 27-ին, երբ որ «սնարյադն» ընկավ զորամասի վրա, մեզ հանեցին դիրքեր․․․ Ես եղել եմ իմ վաշտի առաջին դասակի հետ, մինչև ամսի 5-ը եղել ենք Ջաբրայիլում, ամսի 5-ին հետնահանջ է եղել, իջել ենք Հադրութ։ Հետո մեր վաշտի կեսը գնացել է թաքստոց, կեսն՝ Արալեռ, հետո գնացել ենք Հադրութի զորամաս, այնտեղից դպրոց։ 2-3 օր դպրոցում մնալուց հետո մեր վաշտից 2 դասակ գնացել է գերեզմանների մոտ, այնտեղ կռիվ է գնացել, զոհեր ենք տվել, վիրավորներ, հետո հետ ենք եկել դպրոց, արդեն այնտեղ մարդ չի եղել։ Բարձրացել ենք Խուռհատ սար, մասերի ենք բաժանվել հարձակումից հետո, հետ ենք իջել ու այդ ժամաակ Հայկազ Գրիգորյանի հետ եմ եղել, դեպի Ստեփանակերտ սարն էինք բարձրանում, վերևից սկսեցին կրակել։ Նահանջ եղավ, զորքի կեսն իջավ, մենք 3 հոգով չհասցրինք․․․ Սարից իջանք, մի օր մի տան մեջ ենք մնացել, հաջորդ օրը մոտ 10 կմ քայլելուց հետո մի հատ Երևանից մեքենա ենք հանդիպել, մեզ բերել են Հայաստան»,- այս մասին պատմեց դատարանում որպես վկա հարցաքննվող Հարություն Ավագյանը, ով պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող։

Մանրամասները՝ տեսանյութում։