«Կտուրից ընկած կույսերին ցույց տալն ամոթ է, խայտառակություն և դեգրադացիա». Արման Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կտուրից ընկած կույսերին ցույց տալն ամոթ է, խայտառակություն և դեգրադացիա: Դա է իրենց ֆորմատը` պետք է կույս լինես և կտուրից ընկնես: Ասում են` կա պահանջարկ, դրա համար ենք նմանատիպ պրոդուկտ արտադրում, բայց եթե ցույց տան գրագետ, դինամիկ, լավ ֆիլմեր, հեռուստադիտողը ցուցադրողի ճակատն էլ կհամբուրի»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Արման Երիցյանը` անդրադառնալով կենտրոնական հեռուստաընկերություններից մեկով վերջերս եթեր հեռարձակված մի սերիալի, որտեղ արծարծվում էր մեր հանրության համար տաբու համարվող թեմա` կուսության թեման, և սերիալի հերոսուհին առաջին ամուսնական գիշերը պատմում էր ամուսնուն, որ ընկել է կտուրից և կորցրել կուսությունը:

Արման Երիցյանի խոսքով` հանրությունը անորակ պրոդուկտ չի ուզում, հեռուստաընկերություններն են պարտադրում դա. «Մեդիան իրենց անգրագիտությամբ մենաշնորհել են, խելացիներին էլ քացով խփել, դուրս են մղել ոլորտից»,- ասում է նա:

Կինոռեժիսորի խոսքով` ԿԳՄՍ նախարարությունը վաղուց մշակույթով չի զբաղվում. «Մշակույթի նախարարների հարցում միշտ ունեցել ենք լուրջ խնդիր: Ներկայիս նախարարն էլ մշակույթի հետ կապ չունի: Դա ցուցիչն է այն բանի, որ մշակույթին մատների արանքով ենք նայում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Նա խոսում է Հայաստանում պրոդյուսեր-պետություն-ստեղծագործող համագործակցության «հիվանդ ու տկար» լինելու մասին. «Եթե քո ֆիլմը հաղթել է, ասենք, «Ոսկե Ծիրանում», տեղական հեռուստաընկերությունները պետք է ընկնեն ռեժիսորի հետևից ու խնդրեն, որ վերջինս ֆիլմը ցուցադրելու հնարավորություն տա: Պետք է վճարեն ռեժիսորին: Մինչդեռ իրենց թվում է, թե հեղինակը պետք է վճարի սարդոստայնների մեջ կորած տաղավարներով հեռուստաընկերությանը իր ֆիլմը ցուցադրելու համար: Պետք է գան խնդրեն, վճարեն, և ներողություն խնդրեն, որ քիչ են վճարում:Սակայն պետությունը չունի մշակութային ճաշակ: Պետական քարոզչամիջոցները հանրությանը ոչ միայն չեն սերմանում ճաշակ, այլև տանում են դեգրադացիայի»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան