Ցեմենտի որակի խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի խորհրդի նիստի օրակարգում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկանում ենք, որ օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող և որակի ապահովման համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:

Դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները և դրանց ազդեցությունը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական որոշ ծրագրերի ընթացքի վրա:

Նիստի արդյունքում որոշվել է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել ցեմենտի նմուշառումը տարբեր օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպել քննարկում ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրին առավել հանգամանալից ծանոթանալու և լուծում գտնելու նպատակով:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2020-2022թթ. ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական հանրության իրազեկման համար շնորհանդես կազմակերպելուն: Քննարկվել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծային նորմեր» շինարարական նորմերով առողջապահական հաստատությունների շենքերի համար սահմանված հարկայնության պարագայում հատուկ տեխնիկական պայմաններ նախատեսելու հնարավորությունը: