Պատերազմում խայտառակված Պուտինի հույսը Նիկոլ Փաշինյանն է մնացել․ այս նվաստացուցիչ ելույթով պոկե՞ց մի բան ՀՀ-ի համար․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, ինչպես նաև «Պատիվ ունեմ»-ը կշարունակեն բոյկոտել Ազգային ժողովի նիստերը։ Քաղհասարակության կազմակերպություններ նախկին հայտարարություններում նշում էին, որ քաղաքական ուժերը պետք է լծվեն լրջագույն խնդիրների լուծմանը՝ հայհոյանքների և վիրավորանքների շրջանից դուրս գալով։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ ԱԺ-ին Արցախին և ՀՀ-ին պատուհասած վտանգներին անհաղորդ օրակարգեր են պարտադրում։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին Factor TV-ի հետ հարցազրույցում հարց ուղղեցինք՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ՝ ինչպե՞ս է գնահատում՝ ինչքանո՞վ են իշխանությունն ու ընդդիմությունն իրապես ադեկվատ իրավիճակին և արդյո՞ք մարտահրավերների լուծման ուղղությամբ քայլեր տեսնում է։ Ըստ Բարսեղյանի՝ ԱԺ ընդդիմության բոյկոտը պայմանավորված է բացառապես ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումով, ինչի արդյունքում նաև ընդդիմադիր կարկառուն մի շարք գործիչների գույքերի բռնագանձման պրոցես է սկսվել դատախազությունում։ Նա վստահ է, որ իշխանությունը չի հրաժարվելու ապօրինի գույքի բռնագանձման գործերից, ինչը նշանակում է, որ ընդդիմությունն էլ հաշտության չի գնալու։

Լևոն Բարսեղյանը ներքաղաքական իրավիճակը գնահատելիս խնդիր է տեսնում ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանության իմաստով, երբ ընտրությունների արդյունքներն ընդունելով և խորհրդարան գնալով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մեկ տարի անց իրենց քայլերով կասկածի տակ են դնում ընտրության արդյունքները՝ չունենալով բավարար հիմք։ Արդյո՞ք հակասահմանադրական ճանապարհով են պատկերացնում նրանք իշխանության փոփոխությունը՝ հարց է բարձրացնում Բարսեղյանը։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը քննադատություն է հնչեցնում նաև ՀՀ կառավարող ուժի հասցեին, որը անհրաժեշտ բարեփոխումներ չիրականացրեց, ինչի արդյունքում ոչ օրինական կապիտալով խորհրդարանում ընդդիմությունը ստացավ իշխանություն, և այսօր իրավունք է ստացել Սահմանադրական դատարան դիմել և պահանջել չեղարկել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Բարսեղյանը հիշեցնում է նաև իշխանության մի շարք անկատար խոստումներ, ինչպիսիք են անցումային արդարադատության, վեթինգի չիրականացումը, ինչի արդյունքում արդարադատության մարմինների նկատմամբ պահպանվում է խորը անվստահությունը։

Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծած Վլադիմիր Պուտինի հետ «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովին մասնակցելուց հետո Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի հետ։ Հարց տվեցին՝ Հայաստանն արևմո՞ւտք է գնում, թե՞ արևելք, հավանաբար՝ նկատի ունեին՝ հյուսիս։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի անդամ է, իսկ ԵՏՄ-ն տնտեսական աճին է աջակցում․ «Հայաստանը և ՌԴ-ն ռազմաստրատեգիական գործընկերներ են, և սրանով ասված է ամեն ինչ։ Ես այդ հարցը լավ չեմ հասկանում՝ ո՞ւր է գնում ՀՀ-ն։ Կա լավ ինդիկատոր՝ հայտարարո՞ւմ ենք, որ ԵՏՄ-ից դուրս ենք գալու և ԵՄ ենք մտնելու, հայտարարո՞ւմ ենք, որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, մտնելու ենք ՆԱՏՕ։ Ոչ թե չենք հայտարարում, այլ մեր մտադրություններում չկա այդպիսի բան։ Սրանով հարցը փակվում է, բայց դա չի նշանակում, որ հարաբերություններ չպետք է ունենանք Արևմուտքի և մյուսների հետ։ Հարցի դրվածքը ճիշտ չէ, չկա այդպիսի հարց»։

Այս համաժողովին չէին մասնակում անգամ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Լուկաշենկոն և Ալիևը։ Լևոն Բարսեղյանին հարց ուղղեցինք՝ իսկ ինչքանո՞վ է ճիշտ նման համաժողովի մասնակցել, ավելին՝ առաջիկա ամիսներին Պուտինն է պետական այցով գալու Հայաստան։ Դե իսկ բերման ենթարկված հակապատերազմական ցույցի մասնակիցների թեման էլ դեռ թարմ է և հարցը բաց է։

«Պուտինի հույսը մնացել է իր արբանյակներից գոնե մեկ երկրի առաջնորդի հետ մարդամեջ ելնելը։ Պատերազմում խայտառակ է եղել, Պուտինի հույսը մնում է Նիկոլ Փաշինյանը․ այս նվաստացուցիչ ելույթով ի՞նչ պոկեց ՀՀ-ի համար, ի՞նչ կորզեց հօգուտ ՀՀ-ի»,- ասաց Բարսեղյանը։

Անդրադառնալով Պուտինի՝ Հայաստան առաջիկա այցին՝ նա նշեց․ «Պուտինի համար տխուր է լինելու ՀՀ-ում, և նրանց համար, ովքեր ուրախանում են։ Հայաստան գալիս է մեկը, ով խայտառակ պատերազմ է վարում ինքնիշխան երկրի դեմ, ագրեսիվ հարձակում է արել։ Պուտինը 2020-ին էլ է խայտառակ պահել ՀՀ-ի նկատմամբ, և Փաշինյանն ուզում է ընդունել մեկին, ով հարձակվել է խաղաղ երկրի վրա՞»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան