Իրանն ու Ադրբեջանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի կառուցման հարցը

Լուրեր

23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է Բաքվում գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով Նաբիևի ֆեյսբուքյան գրառումը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանով և Իրանով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) զարգացման շուրջ։

«Մենք անդրադարձել ենք միջպետական սահմանամերձ հատվածներում ճանապարհային տրանսպորտի նոր ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ։ Ավելին, մենք խոսել ենք Իրանի տարածքով ավտոմայրուղու կառուցման մասին, որը կապում է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաև երկու երկրների միջև Աստարաչայ գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման մասին»,- գրել է Նաբիևը։

Տաթև Ֆռանգյան