Իսկ գեներալներն ի՞նչ են ասել մեղադրանքի մասին․ բոլորը պիտի խոսեն՝ ո՞վ էր Արցախի պարտությամբ շահագրգիռ․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանի նպատակը չի փոխվել՝ վերացնել Հայոց պետականությունը, և Արցախը վերացնելուց հետո անցնելու է ՀՀ-ին։ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման մասին խոսելով՝ Դավիթ Բաբայանը կրկին կտրականապես բացառում է այնպիսի տարբերակի կնքում, որի արդյունքում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Վերջերս քրեական գործերի հերոսներ դարձան Արցախի ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանը և Ջալալ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում պնդեց, որ կարող էր պատերազմի այլ ելք լինել, և ինքը կարևոր է համարում, որ պատասխանը գտնվի՝ ինչո՞ւ չեղավ այլ ելք։ Փաշինյանն ակնարկել է միտումնավոր պարտության սցենարը, և Վլադիվոստոկում նրա խոսքից տպավորություն կարող է ստացվել, որ այդ միտումնավոր պարտությունն արվել է Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի արարքների արդյունքում։ Նրանց հենց այդպիսի մեղադրանքներ էլ առաջադրված են․ օրինակ՝ Արզումանյանը Շուշիի անկման գործով է անցնում, որ ձեռքի տակ ուժեր է ունեցել, բայց չի ուղղել Շուշիի պաշտպանությանը․ դա՝ ըստ ՀՀ ՔԿ-ի։ Բաբայանը հիշեցնում է, որ մեղադրվող գեներալները դեռևս չեն խոսել իրենց առաջադրված մեղադրանքի մասին, և որպեսզի բացահայտվի՝ Արցախում եղե՞լ են պարտությամբ շահագրգիռ ուժեր, թե՞ ոչ, պետք է բաց դատ ընթանա։ ԼՂ ԱԳ նախարարն ակնկալում է, որ բոլոր ներգրավված անձինք խոսեն։

Գրեթե ամեն օր Բաքվից լսում ենք Հայաստանի Զինված ուժերի հասցեին ուղղված կեղծ մեղադրանքներ, թե, իբր, գնդակոծել են ադրբեջանական այս կամ այն դիրքը։ Հիշում ենք օգոստոսի սկզբին Բաքվի ռազմական սադրանքները Լաչինում․․․ Ադրբեջանակա կեղծ տեղեկատվությունը, մեղադրանքներն արդյո՞ք նոր էսկալացիայի հիմք են, և արդյո՞ք Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում։

-Գիտեք՝ Ադրբեջանի ոճն է դա, պարտադիր չէ, որ կեղծ տեղեկատվություն տարածի, սա, իհարկե, տեխնիկական մասն է։ Բայց այն, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր քաղաքականությունից և փորձելու է, ըստ ամենայնի, հասնել իր նպատակին, դա պարզ է։ Ադրբեջանի կարևոր նպատակը Թուրքիայի հետ մեկտեղ Հայաստանի պետականությունը ոչնչացնելն է։ Սա մենք պետք է լավ հասկանանք։ Եվ այդ ճանապարհին նրանք ցանկանում են հասնել Արցախի ոչնչացմանը, դրանից հետո արդեն ՀՀ-ի հարցն ավելի հեշտ կլինի լուծել շատ ավելի սեղմ ժամկետներում։

-Իսկ Ադրբեջանի նոր պահանջների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Նախորդ ամիսներին ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որ ԼՂից ՀՀ Զինված ուժերը դուրս են բերվում, զորակոչ չի կատարվում։ Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ հիմա էլ Ադրբեջանը պահանջում է ծանր զինտեխնիկայի դուրսբերում Արցախից։

-Բաքուն ընդհանրապես ամեն ինչ էլ պահանջում է։ Բաքուն ասում է, որ Արցախում ապրում է 10 հազար մարդ, որոնց կեսն ահաբեկիչներ են, որոնք պետք է դատվեն և այլն։ Բաքվի նպատակները պարզ են, մնացածը տեխնիկական խնդիրներ են, որոնք սպասարկում են իրենց նպատակները։ Ինչ վերաբերում է զինտեխնիկայի դուրսբերման վերաբերյալ Բաքվի պահանջին, ես տեղյակ չեմ այդ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան