«Լոնդոնի կամուրջը փլուզվել է». Մեծ Բրիտանիայում թագուհու մահվանից հետո գործի է դրվել գաղտնի օպերացիան

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Մեծ Բրիտանիայում գործի է դրվել «Լոնդոնի կամուրջ» օպերացիան: Սա թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան դեպքում գաղտնի ծրագիր է։ Այն մշակվել է կես դար առաջ և մի քանի անգամ թարմացվել, գրում է Sky news-ը։

Ծրագիրն ամենայն մանրամասնությամբ կարգավորում է բրիտանական կառավարության, մայրաքաղաքային ոստիկանության, Անգլիկան եկեղեցու և լրատվամիջոցների գործողությունները թագուհու մահվան դեպքում։ Այն նախատեսում է, որ բրիտանական միապետի անձնական քարտուղարն առաջինն իմանա նրա մահվան մասին, իսկ հետո կապ հաստատի վարչապետի հետ, որին ասվում է «Լոնդոնի կամուրջը փլուզվել է» գաղտնի ծածկագիրը: Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, քանի որ թագուհու մասին առաջին պաշտոնական հայտարարությունն արել է վարչապետ Լիզ Թրասը։

Այնուհետև, պլանի համաձայն, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության գլոբալ արձագանքման կենտրոնից թագուհու մահվան լուրը հասցվում է Բրիտանիայից դուրս գտնվող բոլոր 14 երկրների կառավարություններին, որոնցում պետության ղեկավարն էր Եղիսաբեթ Երկրորդը։

Ծրագրի համաձայն՝ Բուքինգեմյան պալատի գրեթե բոլոր աշխատողները տուն են ուղարկվում: Իսկ թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում սև ֆոնի վրա սգո ուղերձ է տեղադրված։ Պարտադիր կարգով բոլոր պետական գերատեսչությունները հատուկ պաստառներ են տեղադրում իրենց ինտերնետային էջերում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Դրոշները խոնարհվում են։

Լրատվամիջոցները չեղարկում են ժամանցային հաղորդումները, BBC-ի հաղորդավարներից պահանջվում է եթեր դուրս գալ սև հագուստով։

Թագուհու մարմինը պետք է բերվի Բուքինգեմյան պալատ, ապա դագաղը կտեղափոխվի մեկ այլ՝ Վեսթմինսթերյան պալատ, իսկ մահից ինը օր անց Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա հուղարկավորության արարողություն։ Միապետին կհուղարկավորեն Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում։

Տաթև Ֆռանգյան