Փաշինյանն ասաց Պուտինին՝ Ադրբեջանի սադրանքները կարող ես թույլ չտալ․ ՌԴ-ն ունի ազդեցություն Կովկասում. Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վերլուծելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե ՌԴ-ի զբաղվածությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ապակայունացման, քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հարցազրույցում նշում է, որ այդ գնահատականը պայմանավորված է առկա իրողություններով, երբ Մոսկվան դեռևս պահպանում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը։ Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն ունակ է և՛ ապակայունացնել իրավիճակը, և՛ որոշակի հանգուցալուծման բերել, ինչպես՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ․ «Փաշինյանն ասաց Պուտինին՝ կարող ես Ադրբեջանին չթողնել սրել իրավիճակը․ ՌԴ-ն ունի ազդեցություն Կովկասում»,- ասում է քաղաքագետը։

Ադրբեջանն այսօր կրակ է բացել Հայաստանի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանն էլ նման մեղադրանք մեր հասցեին է հղում։ Եվ կրակոցների մասին փոխադարձ այս մեղադրանքների շարքի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանում Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ում նշանակմանն Ադրբեջանը չափազանց կոշտ էր արձագանքել՝ սպառնալով ԱՄՆ-ին դուրս թողնել բանակցություններից։ Նա ի դեպ, հանդիպումներ է ունենալու նաև Բաքվում։ Փաշինյանի ակնարկած ապակայունացման վտանգի պայմաններում ի՞նչ սպասել Ռիքերի այցից։

Ըստ պարոն Վարդանյանի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի ռազմատենչ քայլերի հետ համաձայն չէ, և պարոն Ռիքերի այցը հետախուզական է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտնի իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։ ԱՄՆ-ի և ՀՀ-ի շահերը համընկնում են Ղարաբաղի հարցի՝ լուծված չլինելը երկուստեք պնդելով և ընդգծելով լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Այստեղ պարոն Վարդանյանն աշխատանքի մեծ տեղ է տեսնում Երևան-Վաշինգտոն ձևաչափում։

Համաժողովում խոսել է նաև Պուտինը․ «Ռուսաստանը Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի, դրան հետևած աննախադեպ պատժամիջոցների պատճառով ոչինչ չի կորցրել, հակառակը՝ ամրապնդել է ինքնիշխանությունը։ Այո, կա որոշակի բևեռացում, բայց կարծում եմ, որ թե՛ աշխարհում, թե՛ երկրի ներսում դա միայն ձեռնտու է։ Որովհետև մերժվելու է այն ամենն, ինչ ավելորդ, վնասակար է ու խանգարում է մեզ առաջ գնալ»։ Պուտինն ասել է, թե Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ ուզում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է Արևմուտքը 2014-ին։ Մինչդեռ Արևմուտքի անվերապահ և անընդհատ ռազմական աջակցությամբ Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ուղղությամբ։ Իսկ Խարկովի մարզի Բալակլեյում ռուսները շրջափակման մեջ են հայտնվել, ԱՄՆ-ի հետախուզությունան տվյալներով՝ ՌԴ-ն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր գնելու գործընթաց: Պուտինն Իրանից էլ անօդաչու թռչող սարքեր էր գնել։ Ի՞նչ փուլում է պատերազմը և ինչ է սպասվում։

Էդգար Վարդանյանը հիշեցնում է, որ ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում ՌԴ-ն խոսում էր Ուկրաինայում ռեժիմի փոփոխության մասին, մինչդեռ այսօր արդեն խոսում ենք ուկրաինական հակահարձակումից։ Դա նշանակում է, որ Մոսկվայի նախնական պլանները չեն կատարվում՝ ՌԴ-ն ծանր դրության մեջ է հայտնվել, և ձեռքին մնացել է միայն ատոմային զենքի գործիքը։ Բայց այստեղ էլ կան կասկածներ, որ այն կկիրառվի։ 

-Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Պուտինի կողքին նստած մասնակցեց «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովին, որի ընթացքում մտահոգություն է հայտնել, թե անվտանգության ոլորտում Երևանի հիմնական գործընկերոջ՝ Մոսկվայի կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է Անդրկովկասում հանգեցնել ապակայունացման։ Ինչքանո՞վ է անկեղծ Նիկոլ Փաշինյանը, և իրականությունից բխո՞ւմ է այս գնահատականը, որովհետև կա նաև այն տեսակետը, որ ապակայունացումը, մշտական կոնֆլիկտը Ադրբեջանի և Հայաստանի միջև հենց Մոսկվային է ձեռնտու, դա թույլ է տալիս իր ազդեցությունը պահպանել այս ռեգիոնում։

-Նման հայտարարությունն ուղղված է հենց ռազմավարական գործընկերոջը, և նպատակն այն է, որ ՌԴ-ի ազդեցությունն Ադրբեջանի վրա կիրառի, օգտագործի։ Անկախ ամեն ինչից, թե որ կողմից է այդ դեստաբիլիզացիան, ով է ուզում օգտագործել, ուղերձն այն է, որ Հայաստանը այստեղ խնդիր է տեսնում և այդ խնդիրը լուծել կարողացողները պետք է լուծեն այդ խնդիրը։ Փաստացի Փաշինյանը ասում է Պուտինին, որ դու կարող ես այդ խնդիրը լուծել։

-Այսինքն՝ Փաշինյանի ուղերձը Պուտինին իր այս խոսքով այն է, որ նա կարող է անել այնպես, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի՞։

-Այո՛, չսրի իրավիճակը, չլարի։

–Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, Ապրիլյան պատերազմի շրջանում տեսակետ էր հայտնում, որ Հարավային Կովկասում պատերազմ կարող է տեղի ունենալ ՌԴ-ի համաձայնության պարագայում։ Բայց 2020 թվականին Ռուսաստանի ուշադրությունը տեղն էր, դեռ Ուկրաինայի դեմ պատերազմ չէր սանձազերծել։ Այո, կար կորոնավիրուս, բայց ռազմական և քաղաքական իմաստներով Մոսկվան ավելի ուժեղ էր, քան հիմա։ Բայց 2020-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց։ Ինչքանո՞վ է իրականությունից բխում այդ գնահատականը՝ «դե Մոսկվան զբաղված է Ուկարինայում, Հարավային Կովկասում ապակայունացում կլինի»։ Կարծես, այդ հարցը Մոսկվայի ուշադրությունով չէ, որ պայմանավորված է։ Ի՞նչ կարծիք ունեք։

-Բաց աղբյուրների վրա հղում անելով՝ մենք չենք կարող նման հարցի պատասխանը տալ։ Մենք կարող ենք ենթադրություններ ունենալ, լեգիտիմ կասկածներ ունենալ, հնչեցնել դրանք, բայց անհնար է հերքել կամ հաստատել այդ թեզը։ Մենք կարող ենք ասել հետևյալը՝ ինչ կա իրական հողի վրա, ինչպիսի հայտարարություններ են արվում, ինչպիսի լծակներ և և պոտենցիալ ունեն խոշոր խաղացողները և մեր վիճակն ինչպիսին է՝ իմունիտետը, կարողությունները, հնարավորությունները։ Հիմա փաստն այն է, որ անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը կարևորագույն գործոն է այս տարածաշրջանում և առանց Ռուսաստանի հնարավոր չէ այս տարածաշրջանում կայունություն հաստատել։ Հիմա սա ոնց ուզում եք հասկացեք և մեկնաբանեք։ Այսինքն՝ թե ինչու հնարավոր չէ, դա կապ չունի։

-Ստացվում է, ըստ Ձեզ՝ ինչպիսի իրադարձություն էլ տեղի ունենա Հարավային Կովկասում՝ խաղաղություն հաստատվի կամ ռազմական գործողություններ լինեն, չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի՞։

-Ինչը որ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանը կարող է այդ պրոցեսների վրա ազդեցություն ունենալ, և դա իր շահերի ազդեցության տիրույթում է։ Եվ միջազգային հանրության մեր այլ գործընկերները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, գիտակցում են սա և չեն հերքում։ Նրանք երբեք չեն ասում, որ առանց Ռուսաստանի կարող է այս խնդիրը լուծվել, չեն ասում՝ Ռուսաստանն այսօր ագրեսոր է, պատերազմի մեջ է, մի կողմ դրեք նրան, մոռացեք և եկեք հարցերը մենք լուծենք։ Չկա այդպիսի բան։ Բոլորն էլ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում, արևմտյան տարբեր փորձագետներ բաց և փակ հանդիպումների ժամանակ նշում են, որ Ռուսաստանն է այստեղ ամենակարևոր գործոնը։ Տեսակետ կա, որ հենց ինքը կարող է լինել ապակայունացման աղբյուրը, բայց նույնիսկ այդ պարագայում, ինքը կարող է ստաբիլիզացնել իրադրությունը։

-Որոշակի պայմանների բավարարման դեպքում․․․

-Այո՛, այո՛։ Մի կողմից իրենք մտածում են, որ կարող են ճնշում բանեցնել, մյուս կողմից կարող են մտածել՝ առաջարկել ինչ-որ բան, որ ձեռնտու է իրենց։

-Ասենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության պես մի փաստաթուղթ ի հայտ գա, և կանգնի պատերազմը։ 

-Նման մի բան, միգուցե, այո։ Ինչո՞ւ է Փաշինյանը նման հռետորաբանություն որդեգրում, կարծում եմ, որ հաշվի առնելով հենց այս հանգամանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան