Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ճանապարհների բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի ու Սյունիքի մարզի համար չի ստեղծում. ընդհակառակը, ճանապարհի բացումը կբերի կայունության և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ»,- այս մասին այսօր Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ ՀՀ տարածքով մենք որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք և բացելու ենք, պատրաստ ենք դա անել ցանկացած պահի:
Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն կարելի է դրանց հիման վրա կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում․
Հավաստիացնում եմ՝ ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ, այլ նաև օգտակար է Հայաստանի համար, Ադրբեջանի ու Թուրքիայի համար էլ է օգտակար:

Ադրբեջանի ուզածն այն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Այ դա սպառնալիք է»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ կոմունիկացիաների բացում ասելով Հայաստանը հասկանում է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ և ավտոմոբիլային կապ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի հետ. «Այսօր ՀՀ ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված․․․

Առավել ևս հիմա, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված Սև ծովով բեռնափոխադրումների մի մասը ևս տեղափոխվել է և անցնում է Վերին Լարսով․․․ Այս առումով ուզում եմ արձանագրել, որ օրինակ ես շտ կուզեմ, որ այդ ճանապարհները բացվեն, և դա անհնար չեմ համարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։