Սերժ Սարգսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց. վկան վարակվել է կորոնավիրուսով

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» բենզալցակայանների տնօրեն Բարսեղ Բեգլարյանի գործի քննությունը։ Նիստին չէր ներկայացել վկա Հարությունյանը, որի շահերի պաշտպանի խոսքով՝ վերջինս հիվանդ է, տրամադրել է անաշխատունակության թերթիկ և միջնորդել հետաձգել դատական նիստը:

Մյուս վկան՝ Սևան Քոչարյանը, ևս չէր ներկայացել նիստին: Դատավորն ընթերցեց Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրությունն առ այն, որ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը կատարելու համար այցելել են Քոչարյանի բնակարան։ Վերջինս ոստիկաններին տեղեկացրել է, որ հիվանդ է կորոնավիրուսով և դատարանին էր ներկայացրել թեստավորման դրական պատասխանը հաստատող փոստաթուղթը։

Հիշեցնենք՝ Սևան Քոչարյանի հարցաքննությունն ընդհատված է, և հիմա փաստացի հնարավոր չի լինում շարունակել այն․ հենց նա է մնչ այդ ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ վկաների բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, հարգելի համարեց նրանց բացակայությունն այսօր և հետաձգեց նիստը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես «քաղաքական հետապնդում»։ Նշենք՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքն էր։

Ռոզա Վարդանյան