«Կամ իմն ես կամ ոչ մեկինը․․․»․ կնոջը հետապնդող տղամարդն արդեն 3-րդ գործով է դատվում

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցավ հետապնդման գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ ցուցմունք տվեց տուժող Ն․Դ․-ն։ 49-ամյա կինը դատարանում պատմեց, որ 2014 թվականին փողոցում պատահաբար է հանդիպել իրենց թաղամասում բնակվող 48-ամյա Վ․Հ․-ին, որից հետո վերջինս 8 տարի շարունակ հետապնդել է իրեն։ Տղամարդը պարբերաբար մոտեցել է կնոջը, ասել, թե սիրում է նրան և փորձել է բռնի համբուրել։

Ցուցմունք տալու առաջին րոպեներին տուժողը հուզվում էր, դժվարությամբ էր խոսում։ Կինն ասաց, որ արդեն հոգնել է այս պատմությունից, դատավոր Սուսաննա Գզոգյանն այսպես արձագանքեց․ «Հոգնել եք, հաղորդում չտայիք»։ Ապա պարզաբանեց, որ եթե տուժողը չպատմի, թե ինչ է տեղի ունեցել, ինքը չի կարողանա գործը քննել։

Տուժողի խոսքով՝ ինքն առաջին երեք օրը քաղաքավարի մերժել է, խնդրել է, որ իրեն հանգիստ թողնի, սակայն դա չի օգնել և աստիճանաբար տղամարդն ավելի ագրեսիվ է դարձել։ «Ո՞ր մեկը պատմեմ։ Եթե 8 տարվա բոլոր դեպքերը պատմեմ, օրերը չեն բավականացնի»,- ասաց տուժողը։

Նրա խոսքով՝ 2019 թվականից սկսած հետապնդումների պարբերականությունն ավելացել է, տղամարդն ամեն օր է իրեն հետապնդել, իր ցանկությանը հակառակ ուղեկցել է իրեն աշխատանքի գնալիս և վերադառնալիս, երբեմն ֆիզիկական բռնության է ենթարկել, սպառնացել է։ «Ասում էր՝ կամ իմն ես կամ ոչ մեկինը։ Եթե ընկեր ունենաս, ընկերոջդ էլ կսպանեմ, քեզ էլ, հետո ինքնասպան կլինեմ»։

2015 թվականից սկսած կինը դիմել է ոստիկանություն, սակայն նրան ասել են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ հետապնդման համար ՀՀ օրենսդրությունը քրեական պատասխանատվություն չի նախատեսում։ «2018 թվականին երբ ես գնացի Կենտրոնի ոստիկանություն, այնտեղ իմացա, որ նախկինում իմ բողոքներին ընթացք չի տրվել»,- պատմեց Ն․Դ․-ն։ Ներկայումս տղամարդու դեմ երեք քրեական գործ է մտել դատարան խոշտանգում և խուլիգանություն արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119․1 և 258․1 և 258․2 հոդվածներով։

Քրեական գործերի հարուցում, սակայն, չեն զսպել տղամարդուն։ Վերջինս ասել է, որ ոստիկանները չեն կարող իրեն կանգնեցնել։ Կինը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու քար պահել իր մոտ, որպեսզի պաշտպանվի իրեն հետապնդողից։ «Քարը պահում էի ձեռքս փողոցում, որ ինձ մոտ չգա։ Գազը չեմ կարողացել գործածել, որովհետև երբ հանում էի, խփում-գցում էր»,- պատմեց տուժողը։ Նրա խոսքով՝ հանրային վայրերում երբ որևէ մեկը փորձել է միջամտել, ամբասանյալը ծեծկռտուք է սարքել։ «Ես մտածում էի, որ իմ ապրելն էլ իմաստ չունի, չէի կարողանում տնից դուրս գալ, ուր գնում էի, հայտնվում էր ինքը ու հարամ անում։ Ես մղձավանջի մեջ եմ ապրել 8 տարի։ Ինձ բոլորն ասում էին՝ պիտի երկրից գնաս, ինքը քեզ հանգիստ չի թողնի, օրենքը թույլ է, քեզ չի պաշտպանի․․․Բայց ես ո՞ւր գնամ, իմ շրջապատը, ընտանիքը թողնեմ գնա՞մ։ Չեմ ուզում գնալ»,- ասաց տուժողը։

Երբ տուժողին հարցեր տալու հերթը հասավ ամբաստանյալին, վերջինս հարցրեց կնոջը, թե արդյոք նա ընկեր ունի։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը թույլ չտվեց այդ հարցին պատասխանել, քանի որ դա մեղադրանքի հետ կապ չունի։ Ամբաստանյալը նաև շարունակաբար հարցնում էր, թե արդյոք կինը խաբել է իրեն՝ նշելով․ «Բա դու խաբելու հետևանքը չգիտե՞ս»։ Այդ հարցը ևս հանվեց դատավորի կողմից։ Դատավորը նաև հանեց ամբաստանյալի այն հարցը, որը վերաբերում էր տուժողի կողմից հանգստացնող դեղեր ընդունելուն։ Ամբաստանյալը փորձում էր պարզել, թե կոնկրետ ինչ հաբեր է խմել կինը։ Դատավորը հայտարարեց, որ դա բժշկական գաղտնիք է։ Նշենք, որ դատավորը պարբերաբար զսպում էր ամբաստանյալին, որը տուժողի ցուցմունքի ժամանակ մեկնաբանություններ էր անում։ Վերջինս նաև կոչ արեց ամբաստանյալին ավելի լուրջ մոտենալ գործի քննությանը։

Մեկ այլ գործ նշանակված լինելու պատճառով գործի քննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ 10։00-ին։ Այդ օրը ցուցմունք կտա ամբաստանյալը։

Տուժող Ն․Դ․-ն Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ այդպիսով օրինակ ծառայելով նաև մյուս կանանց համար։ «Ես գիտեմ, որ էլի կան ինձ պես կանայք, որոնց հետապնդում են, սակայն շատերը չեն դիմում ոստիկանություն։ Ես և մյուս կանայք պետք է պայքարենք, որպեսզի պետությունը, ի վերջո, մեզ պաշտպանի»,- նշեց տուժողը։

Արման Ղարիբյան